00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ավագ Հարությունյան
Խաղողի այգիներում կարող է տուժած լինել բերքի 30-40 տոկոսը․ Ավագ Հարությունյան
09:07
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ հիշում է հաղթանակած աշխարհը Նիկոլայ Ափյանին

© Личный архив Н.ДаниелянДедушка Нелли
Дедушка Нелли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ու ռադիոն գործարկել է «… Եվ հիշում է հաղթանակած աշխարհը» մուլտիմեդիոն նախագիծը։ Նախագծի շրջանակում ներկայացնում ենք Նիկոլայ Ափյանի պատմությունը

Ավարտվում էր 1943թ.-ը: Հյուսիսային Կովկասի Մալգոբեկ քաղաքի զինվորական հոսպիտալում շուրջ երկու ամիս անգիտակից վիճակում գտնվող վիրավոր հայ զինվորը բացեց աչքերը: Առաջինը, ում նա տեսավ ռազմաճակատում ստացած ծանր վիրավորումից ապաքինվելով, երիտասարդ բուժքույրն էր: Հարցրեց ամսաթիվը: «Դեկտեմբերի 31-ը»,- եղավ պատասխանը: «Այսօր ես նորից ծնվեցի»,- մտածեց պատանին ու հստակ որոշեց. «Եթե պատերազմից ողջ վերադառնամ, այսուհետ ծննդյանս օրը դեկտեմբերի 31-ին եմ նշելու»:

Երբ սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը, Նիկոլայ Ափյանը նոր էր ավարտել հայրենի Ջագիր գյուղի միջնակարգ դպրոցը: Մտադիր էր մեկնել մայրաքաղաք` ուսումը համալսարանում շարունակելու: Բայց ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած պատերազմը խափանեց պատանեկան վառ երազանքները: 18 տարին դեռ չբոլորած Նիկոլայը կամավոր զինվորագրվեց ու մեկնեց Կովկասյան ճակատ, որտեղ էլ վիրավորվեց ու հայտնվեց հոսպիտալում:

Ապաքինվելուց անմիջապես հետո վերադարձավ մարտի դաշտ` մասնակցելով Ստալինգրադի համար մղված մարտերին ու հասավ մինչև Լեհաստան, որտեղ էլ դիմավորեց բաղձալի հաղթանակը: Իսկ հայրենիք վերադարձավ միայն 2 տարի անց` 1947թ.-ին` այդ ընթացքում ծառայություն անցնելով նաև ճապոնական ճակատում:

Պատերազմի բոլոր արհավիրքներին դիմակայած ու թրծված երիտասարդը հայրենի գյուղ վերադարձավ Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի 2 տասնյակ մեդալներով ու շքանշաններով:

 

Լրահոս
0