ՌԴ դեսպան. «Ես Ադրբեջանի համար պատասխանատու չեմ»

© Sputnik / Асатур Есаянц / Иван Волынкин
Иван Волынкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի զենքով չի լուծվի

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Իվան Վոլինկինի խոսքով` Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։

«Իմ կարծիքով հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Ոչ մի զենքով այն երբեք չի լուծվի: Հակամարտությունը հնարավոր է լուծել միայն բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա։

Լրագրողների այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, Վոլինկինը պատասխանեց.

«Ցույց տվեք ինձ տվյալներ, փաստաթղթեր, որոնց համաձայն` Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել: Ռուսաստանը Հայաստանին էլ է զենք վաճառում»,-ճշգրտեց նա։

Դեսպանը կարճ ու կոնկրետ պատասխանեց այն դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը.

«Ես Ադրբեջանի համար պատասխանատու չեմ»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0