00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնում էինք` առանց հետ նայելու. առջևում կյանքն էր

© Sputnik / Анатолий Гаранин / Անցնել մեդիապահոցЗаготовка дров, Ленинград октябрь 1941 года
Заготовка дров, Ленинград октябрь 1941 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարիներն անցնում են, և Հայրենական մեծ պատերազմի «կենդանի» վկաների թիվն ավելի ու ավելի է նվազում

Մարիա Ավագյան, Sputnik.

Լենինգրադի շրջափակումը Համաշխարհային երկրորդ պատերազմի ամենաողբերգական էջերից մեկն է։ Գերմանական, ֆիննական ու իսպանական զորքերով շրջապատված քաղաքը «գերության» մեջ էր 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը, այսինքն` 872 օր։

Քաղաքի հետ կապն իրականացվում Էր Լադոգայի վրայով նոյեմբերի 16-ին բացված, այսպես կոչված, «կյանքի ճանապարհով»։ Լենինգրադի վիճակը գնալով ծանրանում էր, հումքի պաշարները շատ սահմանափակ Էին, մթերքն ու վառելիքը սպառվում էր։ Լենինգրադում սկսված զանգվածային սովի ժամանակ, որն ավելի էր սաստկացել առաջին ձմռան, ջեռուցման և տրանսպորտի խնդիրների պատճառով, հարյուր հազարավոր մարդիկ մահացան։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թվականներին շրջափակված Լենինգրադի պաշտպանների ցուցաբերած զանգվածային հերոսության և արիության համար 1965 թվականի մայիսի 8-ին Լենինգրադը Հերոս քաղաք կոչման արժանացավ։ Այսօր դիմացս այդ օրերի իրական վկան է` Ստելլա Վազգենի Մնացականյանը, որի մանկության մի հատվածն անցել է շրջափակված քաղաքում։ Նա քիչ բան է հիշում այդ դաժան օրերից, որոնք անցկացրել է մոր և տատիկի հետ. պատի վրա կախված ծնողների հարսանեկան լուսանկարը միակ լուսավոր շողն էր փոշոտ և ցուրտ սենյակում։ Եվ 150 գրամ չոր հաց…

© Sputnik / Сергей Шиманский / Անցնել մեդիապահոցԼենինգրադը
Блокадный Ленинград - Sputnik Արմենիա
Լենինգրադը

«Մեր հանրակացարանային սենյակը գտնվում էր Սովետսկայա 12 փողոցի վրա 16 բնակարանում։ Հայրս ռազմաճակատում էր։ Հետո Լենինգրադի ազատագրման համար շքանշանի արժանացավ։ Իսկ մեզ տատիկս է փրկել… Հենց նրա շնորհիվ ենք մենք ողջ մնացել… Հիշում եմ այսօրվա պես, թե ինչպես էինք տատիկիս հետ քայլում քարացած Լադոգայի վրայով… Շատ ցուրտ էր… Դժվարությամբ էինք քայլում… Այն ժամանակ դեռ չէի գիտակցում, որ մենք շատ երկար ճանապարհ ենք կտրել-անցել` առանց հետ նայելու, որպեսզի փրկվենք… Առջևում կյանքն էր»։

Մայրիկը կարդում էր հայրիկի` ռազմաճակատից ուղարկած նամակները… Հարազատների ջանքերի շնորհիվ դրանք հետագայում գիրք դարձան ու կոչվեցին «Խոստովանություն կամ հարյուր նամակ Ստելլային»։

«Ստելլա, իմ անմեղ բալիկ։ Եթե հրաշքով գեթ մի վայրկյան կարողանայիր զարմանալ նամակս տեսնելիս. «Այս ի՞նչ է պատահել հորս հետ, մի՞թե մոռացել է, որ նրա աղջիկն ընդամենը երեք տարեկան է և ռուսերեն ու հայերեն կարդալ չի կարողանում»։ Աղջիկս, ինձ ոչինչ չի պատահել։ Համենայն դեպս, դեռ ոչինչ չի պատահել, բացի մահանալու հավանականությունից։ Իսկ մեծ հաշվով մի մեծ ցանկություն ունեմ` եղածս բոլոր փամփուշտներն արձակել գերմանացիների վրա, նախքան մահանալը…»։

 

Լրահոս
0