ԱԻՆ. Արշավախմբի անդամներից մեկը վնասել է ոտքը և մոլորվել

© Sputnik / Асатур Есаянц / МЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 9-ին, ժամը 18.57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքից սար բարձրացող արշավախմբի անդամներից մեկը միայնակ ետ վերադառնալու ճանապարհին վնասել է ոտքը և տեղանքին անծանոթ լինելու պատճառով մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Դեպքի վայր են մեկնել Արարատի ՄՓՎ և Վեդի քաղաքի ՀՓՋ օպերատիվ խմբերը:

1950թ.-ին ծնված Ս. Ա.-ին հայտնաբերել են Քյոթուզ սարի լանջին: Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են (մոտ 3 կմ) շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ա.-ը հոսպիտալացվել է Վեդի քաղաքի, այնուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 11 փրկարար, 4 ոստիկան, Ուրցաձոր գյուղի 16 բնակիչ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 6 աշխատակից և «Ճանապարհորդ» արշավախմբի ղեկավարը:

 

Լրահոս
0