ԱԺ–ն քննարկում է պարտադիր կենսաթոշակային վճարների հետաձգման հարցը

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատգամավորներն ուսումնասիրում են կառավարության նախաձեռնությունը, որի համաձայն` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելը պետք է լինի 2018 թվականին

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ԱԺ-ն քննարկում է Կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր պայմանի ժամկետի հետաձգումը։ Նախագծով առաջարկվում է կուտակային կենսաթոշակների պարտադիր վճարումները հետաձգել մեկ տարով:

Պետական հատվածում աշխատող քաղաքացիների համար այդ վճարները պարտադիր են 2014 թվականի հունիսի 1-ից։

«Հետաձգումը կապ ունի նոր Հարկային օրենսգրքի հետ: Մասնավորապես` Հարկային նոր օրենսգրքի աշխատանքները կավարտվեն 2018թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում, ուստի` առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը», — ԱԺ արտահերթ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը։

Նրա խոսքով` աշխատանքներն իրականացնելու համար որոշակի ժամանակ է հարկավոր։

Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ այսօր կուտակային բաղադրիչի ընդհանուր մասնակիցները 143 580 հոգի են, որից 64 788 պետական հատվածի աշխատողներ են, իսկ 78 792 ոչ պետական հատվածի աշխատողներն են:

«Համակարգում ավելացումների դինամիկան պահպանվելու է, և ամսական շուրջ երեք հազար անձ է մուտք գործում համակարգ», — ասաց Ասատրյանը։

Պարտադիր կուտակային թոշակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիների համար, ովքեր ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո։ Համակարգի մասնակիցները պարտադիր կերպով պետք է հատուկ ստեղծված հիմնադրամ փոխանցեին աշխատավարձի 5 տոկոսը, նույնքան էլ պետք է ավելացներ պետությունը։

Սակայն թոշակային բարեփոխումները դժգոհություն առաջացրին և զանգվածային ցույցերի պատճառ դարձան։ Ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց անվավեր ճանաչել օրենքի մի շարք դրույթները, իսկ խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրինագծում, որոնց համաձայն` 2014 թվականի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր դարձավ միայն պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։ Այն տարածվում է նաև մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա, ովքեր չեն հասցրել պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում ներկայացնել։

 

Լրահոս
0