Կառավարությունը ցանկանում է կամավորներին զինծառայողի կարգավիճակ տալ

© Sputnik / Арам Нерсесян Артем Асатрян
Артем Асатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկայում կընդունվեն մահացած զինծառայողների և կամավորների ընտանիքների սոցիալական պաշտպանության ապահովմանն ուղղված անհրաժեշտ իրավական ակտերը, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Կառավարությունը սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով հավասարեցնում է կամավորների կարգավիճակը զինծառայողների կարգավիճակին, լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«Խնդիրներ են եղել կամավորների իրավական կարգավիճակի հետ, պետք է լուծել այդ հարցը` նրանց զինծառայողի կարգավիճակի հավասարեցնելու համար։ Ռազմական գործողությունների մասնակիցների համար սոցիալական երաշխիքների համակարգերը, որոշումների նախագծերն արդեն քննարկվել են պետական կառավարման մարմինների հետ»,- ասաց Ասատրյանը։

Նրա խոսքով` հիմա քննարկվում է նաև աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցը։ Այդ ոլորտում նույնպես նախատեսվում են օրենսդրական նախաձեռնություններ, որպեսզի որոշակի երաշխիքներ տրվեն` ռազմական գործողությունների մասնակիցներին աշխատատեղերով ապահովելու համար։

Танки ВС Нагорного Карабаха - Sputnik Արմենիա
Զինվորի հայրը. ճակատում հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին
Ասատրյանը հիշեցրեց, որ ռազմական գործողությունների ժամանակ մահացած անձանց ընտանիքներին տրամադրվում է երկու միլիոն դրամի չափով միանվագ վճարում։ Բացի այդ` 1 միլին 400 հազար դրամ է տրամադրվում հուղարկավորությունը կազմակերպելու համար, ևս 700 հազար դրամ` շիրիմը բարեկարգելու։

Օրենսդրության համաձայն` բացի այդ մահացածների ընտանիքներին նշանակվում են ամսական կենսաթոշակներ, որոնք տարբերվում են` կախված զինծառայողի կոչումից։ Գոյություն ունի նաև հատուկ պարգևատրման ֆոնդ։

 

 

 

Լրահոս
0