Պատգամավոր. իրավապահ մարմիններն ուսումնասիրում են «պանամական գործում» հայերի ցուցակը

© Sputnik / Asatur YesayantsВаграм Багдасарян
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օֆշորային սկանդալի հետ կապ ունեցող Հայաստանի քաղաքացիների անունները հրապարակելու դեպքում պետք է զերծ մնալ վաղաժամ հետևություններից, կարծում է ՀԿ խմբակցության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի- Sputnik. Պանամական Mossack Fonseca ընկերության փաստաթղթերում նշված Հայաստանի քաղաքացիների ազգանուններն ուսումնասիրվում են համապատասխան մարմինների կողմից, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Պետք չէ շտապել։ Այդ ամենն ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից։ Դուք տեսնում եք, որ արձագանքներ կան»,- ասաց Բաղդասարյանը` նկատի ունենալով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականը։

Մեկնաբանելով հրապարակված ցուցակում բնապահպանության նախկին նախարարի անվան առկայությունը` պատգամավորը նշեց, որ փաստաթղթերում շատ ազգանուններ կարող են լինել, բայց պետք է հավաստիանալ, որ դրանք ճիշտ են։

Денежные купюры - Sputnik Արմենիա
Օֆշոր` երկրից կապիտալի արտահոսք կազմակերպելու և փողերը թաքցնելու միջոց
«Առայժմ դա միայն տեղեկատվություն է, պարզապես հրապարկում, համբերություն է պետք, համապատասխան մարմինները կուսումնասիրեն և դրանից հետո հետևություններ կանեն»,- նշեց նա։

Գերմանական Sueddeutsche Zeitung-ն ապրիլի սկզբին հրապարակել էր պանամական Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի փաստաթղթերը, որոնք, ինչպես պնդում է թերթը, վկայում են օֆշորային սխեմաներում համաշխարհային առաջնորդների և նրանց համախոհների առկայության մասին։

Մայիսի 9-ին ցուցակը հասանելի է դարձել լայն հասարակությանը։ Փաստաթղթերում նշված է Հայաստանի 26 քաղաքացու անուն։

 

 

Լրահոս
0