Իրանը 7 տարի անց նշել է «Թեհրան–Երևան» ինքնաթիռի աղետի մեղավորի անունը

© AFP 2016/ Atta KenareКрушение Самолета Ту-154М в Иране
Крушение Самолета Ту-154М в Иране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեհրանի դատախազությունը հայտարարել է, որ 2009թ.–ի հուլիսի 16–ին 168 մարդու կյանք խլած ավիավթարի մեղավորը ռուսական նախագծող ընկերությունն է

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի- Sputnik. Թեհրանի դատախազության ներկայացուցիչ Գազի Շահրիարին երեքշաբթի հայտարարել է, որ Իրանում Թեհրան-Երևան չվերթը կատարող Տու-154Մ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննող հանձնաժողովի եզրակացությունը վկայում է, որ ավիաաղետի մեղավորը ռուսական նախագծող ընկերությունն է և չվերթը սպասարկող անձնակազմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRINN հեռուստաալիքին։

Իրանի Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռն աղետի է ենթարկվել 2009թ. հուլիսի 16-ին, Իրանի Կազվին քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 200 կմ հեռավորության վրա: Բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են: Ինքնաթիռում եղել է 168 մարդ` ներառյալ անձնակազմի 15 անդամները: Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան չվերթը:

«Իրանի քաղավիացիայի կազմակերպությանը փոխանցված հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը զբաղվել է այդ միջադեպի հետաքննությամբ, ինքնաթիռի կործանման պատճառ է նշվում խափանումը ճնշման կոմպրեսորի փականում:

Ի վերջո, մեղավոր են համարվում ռուսական նախագծող ընկերությունը և չվերթի սպասարկման համար պատասխանատու անձնակազմը»,- մեջբերել է IRINN հեռուստաալիքը Շահրիարիին:

Նա նշել է, որ նորաստեղծ հանձնաժողովը կքննի ինքնաթիռի ձեռք բերման և շահագործման հարցում ավիաընկերության նախկին ղեկավարության անփութության գործը:

2009թ. օգոստոսի վերջին ՀՀ ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չարչինյանը հայտնել էր, որ իրանական հանձնաժողովը, որը քննում է Տու-154Մ ինքնաթիռի կործանման պատճառները, պարզել է, որ ինքնաթիռի շարժիչը հանկարծակի խափանվել է օդում: Նա հայտարարել էր, որ ըստ հանձնաժողովի ներկայացուցչի` «ինքնաթիռը թռիչքից 24 օր առաջ տեխզննման էր ենթարկվել, խափանումներ չէին հայտնաբերվել»:

 

 

Լրահոս
0