Դիարբեքիրում պայթյունի հետևանքով մահացել է 3 մարդ

© Sputnik/Omer Faruk Baran / Անցնել մեդիապահոցГород Чинар турецкой провинции Диарбекир
Город Чинар турецкой провинции Диарбекир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի հարավ–արևելքում` Դիարբեքիր քաղաքի կենտրոնում, ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է երեք մարդ, վիրավորել 42–ը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի- Sputnik. Թուրքական Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 42-ի, մահացել է երեք մարդ, ասվում է տեղի իշխանությունների հայտարարությունում։

«Ականապատ ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 17։30-ին Բաղլար Դիարբեքիր շրջանում, երբ անցել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ձերբակալված անդամներով միկրոավտոբուսը, որոնց տարել են բժշկական հետազոտության։ Վիրավորել է 45 մարդ` 12 ոստիկան և 33 քաղաքացիական անձ, երեք ծանր վիրավորներ ավելի ուշ մահացել են հիվանդանոցում»,- ասվում է Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարությունում։

Ավելի վաղ Դիարբեքիրում մի քանի ամիսների ընթացքում տեղի է ունեցել գործողություն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։

 

 

Լրահոս
0