ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծի իրավիճակն են քննարկել ԼՂՀ նախագահը և ԵԱՀԿ ներկայացուցիչը

© Official site of the President of NKR / Президент НКР Бако Саакян
Президент НКР Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բակո Սահակյանի և Անջեյ Կասպշիկի հանդիպմանը քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Էդվարդ Նալբանդյանի ու Հերբերտ Զալբերի  հանդիպումը - Sputnik Արմենիա
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0