00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեյի կիսադատարկ բաժակ` Միխայիլ Պլետնյովից

© Sputnik / Асатур ЕсаянцВсемирно известный пианист, лауреат премии "Грэмми" Михаил Плетнев
Всемирно известный пианист, лауреат премии Грэмми  Михаил Плетнев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն հարցին, թե ինչ կասի, երբ հայտնվի Աստծո առջև, Պլետնյովը պատասխանեց. «Ներողություն կխնդրեմ բոլոր հնարավոր մեղքերիս համար»։ Ես այդ խոսքերում ինչ–որ յուրահատուկ իմաստ տեսա

Աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Միխայիլ Պլետնյովը նախօրեին մենահամերգ է տվել Երևանում։ Նա Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

Դեռ ապրիլի վերջին հայտնի էր, որ տեղի է ունենալու Միխայիլ Պլետնյովի համերգը։ Նշանակալին այն էր, որ Պլետնյովն առաջին անգամ էր այցելում Երևան ԽՍՀՄ փլուզումից հետո։

Առավոտից զանգահարեցի կազմակերպիչներին, որպեսզի պայմանավորվեմ բացառիկ հարցազրույցի համար։ Ինձ ասացին. «Ոչ, ոչ մի հարցազրույց չի տա, նա անձամբ հայտարարել է այդ մասին։ Ժամը 18։30-ին ճեպազրույց կլինի, եկեք»։

© Sputnik / Асатур ЕсаянцՄիխայիլ Պլետնյով
Всемирно известный пианист, лауреат премии Грэмми Михаил Плетнев  - Sputnik Արմենիա
Միխայիլ Պլետնյով

Փոքր հույս ծնվեց, որ Պլետնյովը թեկուզ մեկ հարցի կպատասխանի։ Սկսեցի «Գուգլում» տեղեկություններ որոնել նրա մասին, դիտել տարբեր հարցազրույցներ։ Գտա Թայլանդում տեղի ունեցած սկանդալի մասին մի նյութ, որտեղ Պլետնյովին ինչ-որ բանի մեջ էին մեղադրել, նայեցի և փակեցի։ «Նրա` որպես մարդու մասին գրեթե ոչ մի բան չգտա»,– մտածեցի ես և նայեցի Ռուսաստանի «Առաջին ալիքով» Վլադիմիր Պոզների հետ մեծ հարցազրույցը։

Պոզների հարցին, թե նա ինչ կասի, երբ հայտնվի Աստծո առջև, Միխայիլ Պլետնյովը պատասխանեց. «Ներողություն կխնդրեմ բոլոր հնարավոր մեղքերիս համար»։ Ես այդ խոսքերում ինչ-որ յուրահատուկ իմաստ տեսա։

Հանդիպում Պլետնյովի հետ

Ժամը 18։30, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիրիժորի սենյակը մարդաշատ է։ Փափուկ բազմոցները դասավորված են կիսաշրջանաձև` ամֆիթատրոնի տեսքով։ Դիմացը ցածր սեղան է, որի վրա դրված են բազմաթիվ միկրոֆոններ։

Ավանդույթի համաձայն` ճեպազրույցը հետաձգվեց։ Մի քանի գործընկերներ ընդհանրապես ուշացած եկան, ինչ-որ մեկը նյարդային շարժումներ էր անում Պլետնյովին սպասելիս։ Ճեպազրույցը, որ սահուն կերպով վերածվեց մամուլի ասուլիսի, սկսվեց 20 րոպե ուշացումով։

Պլետնյովը դուրս եկավ լրագրողների մոտ։ Մաեստրոն ձեռքում բռնել էր թափանցիկ ծաղկանախշ թեյի բաժակ։ Թեյը դեռ չէր հասցրել սառչել, երևում էր, թե ինչպես կում անելիս դաշնակահարի ճակատային մկանները կծկվում են։ Այդպես լինում է, երբ շատ տաք ըմպելիք ես խմում։

© Sputnik / Асатур ЕсаянцՄիխայիլ Պլետնյով
Всемирно известный пианист, лауреат премии Грэмми Михаил Плетнев на брифинге - Sputnik Արմենիա
Միխայիլ Պլետնյով

«Դե, ինչ ասեմ ձեզ։ Ես զարմացած եմ, որ այսքան գեղեցիկ կանանց և տղամարդկանց տեսա։ Մտածեցի` երկու հոգի կգան։ Հայաստանով նույնպես հաճելիորեն զարմացած եմ»,- ասաց Պլետնյովը և դադարից հետո, որի ընթացքում ուշադիր ուսումնասիրում էր հավաքվածներին, հավելեց. «Ես ուղղակի նույնիսկ չգիտեի, թե ուր եմ գնում, մեծ պատասխանատվություն եմ զգում, կփորձեմ հաճույք պատճառել ձեզ»։

Երկու հարցից հետո Պլետնյովը շրջվեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի և մենեջեր Սոնա Հովհաննիսյանի կողմը և ասաց` դե, հարցերը շատ էին։ Տեղից բարձրացավ նույն թեյի բաժակով և հեռացավ մյուս սենյակ։

Անվճար համերգ

Բոլորը շտապեցին իրենց տեղերը զբաղեցնել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի վերնահարկում, քանի որ լրագրողներին և օպերատորներին ասել էին, որ կարող են նկարահանել միայն պատշգամբից։ Ես, հույս ունենալով, որ կտամ դաշնակահարի փորձից հետո ինձ տանջող հարցը, մնացի։

Մինչ ձևակերպում էի հարցս, շնչակտուր ներս մտան Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրողը և օպերատորը, որոնք շատ ուշ էին իմացել ճեպազրույցի մասին, ուստի եկել էին հանդիպման ավարտին։

Փառատոնի կազմակերպիչները և ղեկավարները խառնվել էին իրար, չէ՞ որ երկրի գլխավոր ալիքը բաց էր թողել կարևոր իրադարձությունը։ Այդ ժամանակ մեզ տարան մի փոքր միջանցք, քանի որ այն սենյակում, որտեղ տեղի էր ունեցել մամուլի ասուլիսը, Պլետնյովը փորձ էր անում։ Մենք 40 րոպե դռան հետևից անվճար համերգ էինք լսում։ Նոտաները հաղորդում էին դաշնակահարի հոգում թաքնված էքսպրեսիան։ Փորձը երկու անգամ ընդհատվեց։ Այդ ընթացքում մաեստրոյին նորից տաք թեյ տարան։

Երաժշտությունը վերջապես լռեց, և Պլետնյովը դուրս եկավ։

Հանրային հեռուստաընկերսության լրագրողի հարցերին պատասխանեց` ասելով, որ ողջունում է բոլորին և թեյի բաժակը ձեռքին` հեռացավ։

© Sputnik / Асатур ЕсаянцՊլետնյովը թեյի կիսադատարկ բաժակը տվեց Sputnik Արմենիայի լրագրողին
Всемирно известный пианист, лауреат премии Грэмми Михаил Плетнев  - Sputnik Արմենիա
Պլետնյովը թեյի կիսադատարկ բաժակը տվեց Sputnik Արմենիայի լրագրողին

Ես գնացի նրա ետևից և տվեցի ինձ հուզող հարցը։ Մատեստրոն շրջվեց, նայեց ինձ և ասաց, «Խնդրում եմ, բաժակս բռնեք»։ Մեկ վայրկյան դադարից հետո նա ինձ տվեց կիսադատարկ բաժակը, որը դեռ տաք էր։

 

 

Լրահոս
0