ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մաքսանենգության ապաքրեականացմանը

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախատեսում է «մաքսանենգության» մասին հոդվածը քրեական պատասխանատվությունից տեղափոխել վարչական պատասխանատվության դաշտ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը նախատեսում էր մաքսանենգ ապրանք ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ազատել քրեական հետապնդումից։

Օրինագծին «կողմ» քվեարկեց 93 պատգամավոր, «դեմ» էին երկուսը, ձեռնպահ`7-ը։

Մաքսանենգ գործողություններ իրականացրած տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի փոխհատուցել պետությանը հասցրած վնասը։

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով` փոփոխությունները պայմանավորված են այն պարտավորություններով, որոնք երկիրը ստանձնել է ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակում։

Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ քրեորեն պատժելի չեն լինի ոչ միայն ոչ միտումնավոր սխալները հայտագրերում, այլև միտումնավոր խախտումները, այդ թվում ներմուծումը՝ մաքսային հսկողության կանոնների շրջանցումով: Այդ դեպքերի համար առաջարկվում է վարչական պատասխանատվության ենթարկել: Ու միայն եթե սուբյեկտները հրաժարվեն փոխհատուցել պետության վնասը, կկիրառվի քրեական պատիժ (ՔՕ 205 հոդված):

Այս օրինագիծը չի վերաբերում թմրանյութերի, հոգեմետ դեղերի, ռադիոակտիվ նյութերի, զենքի ներկրմանը, ինչպես նաև թույլատրելի առավելագույն չափով կանխիկ գումարների ներմուծմանը։

Օրինագծի համաձայն`քրեական պատասխանատվության չի ենթարկվի առգրավված գույքի օգտագործումը, եթե այն 500 հազար դրամից պակաս է գնահատվում։

Ավելի վաղ կառավարության նիստում ներկայացվել էր «Հարկերի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն` մաքսանենգ գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի փոխհատուցել հասցված վնասը։

 

Լրահոս
0