Շարմազանով. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը կրկնում է Հայաստանի նախագահի խոսքերը

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի նախագահի ներկայացրած առաջարկները` Ղարաբաղում իրավիճակը փոխելու վերաբերյալ, հաշվի են առնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության տեքստը նման է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, լրագրողներին ասաց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` ՌԴ դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ դեսպան Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիեն հինգշաբթի կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անհապաղ հանդիպել` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար և պատրաստակամություն են հայտնել այն անցկացնել Վիեննայում հաջորդ շաբաթ։

«Հայտարարությունում օգտագործված տերմինաբանությունը հիշեցնում է ՀՀ նախագահի հայտարարությունը, մասնավորապես, վստահության մեխանիզմների, հրադադարի պահպանման հարցում։ Այսօր չի դրվում պայմանավորվածությունների նոր փաթեթի հարցը, խոսքն այն մասին է, ինչի մասին խոսել է Սերժ Սարգսյանը»,- ասաց Շարմազանովը։

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման համար պայմանների թվում են` վստահության միջոցների ձևավորումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներմուծումը, միջազգային հանրության հասցեական հայտարարությունը և այն բանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂ ժողովրդի դեմ։

Степанакерт. Здание правительства НКР - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ. ԼՂՀ իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների
Շարմազանովը նշեց, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դրական է արձագանքել նախագահի հայտարարությանը, իսկ այսօր ոչ միայն նա, այլ նաև համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները նույն բանի մասին են խոսում։ Նրա խոսքով` Սարգսյանի կողմից հնչած առաջարկները, համենայն դեպս, հիմնական հարցերը ներառված են համանախագահների կարճ, բայց բովանդակալից հայտարարությունում։

Նրա խոսքով` նախագահի աշխատակազմից սահմանված ժամկետում կպատասխանեն Վիեննայում հանդիպման մասին ԵԱՀԿ ՄԽ հրավերին։

 

 

Լրահոս
0