00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կույրերի երգչախումբը կօգնի Արցախին, եթե կարողանա վաճառել համերգի տոմսերը

© Sputnik / Asatur YesayantsХор незрячих
Хор незрячих - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կույրերի միավորման երգչախմբի անդամներն արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել, բայց որոշել են հրաժարվել համերգից ստացվելիք հասույթից ու այն տրամադրել Արցախին։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվը Խորհրդային միության փլուզումից հետո պետական կարգավիճակ չի ստացել ու ստիպված է ինքնուրույն հոգալ խմբի պահպանման համար անհրաժեշտ միջոցները։

Երգչախմբի անդամների աշխատավարձը 15 000 դրամ է, և նույնիսկ այդ գումարն արդեն մի քանի ամիս չեն ստացել։ Չնայած դժվարին սոցիալական վիճակին` երգչախմբի կույր և վատ տեսնող 40 անդամները որոշում են կայացրել` համերգ կազմակերպել և դրա հասույթն ամբողջությամբ տրամադրել Արցախին։

Գագիկ Հակոբյանն արդեն 40 տարի երգարվեստում է, աշխատել է տարբեր կոլեկտիվներում, բայց կույրերի երգչախմբում ընդգրկվել է միայն անցյալ տարվանից, երբ տեսողական խնդիրներ է ունեցել։ Արցախին օգնելու գաղափարը, նրա համոզմամբ, քաղաքացիական պարտք է։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի կույրերի միավորման երգչախումբը
Хор незрячих - Sputnik Արմենիա
Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը

«Ոչ մեկը երաշխավորված չէ թշվառ վիճակից։ Մենք այսօր մեր իշխանությունների շնորհիվ թշվառ վիճակում ենք հայտնվել։ Իսկ ինձ սովորեցրել են`եթե մարդը կարիքի մեջ է, պետք է օգնել։ Մեր ցամաք հացը կկիսենք»,- ասաց Հակոբյանը։

Երգչախմբի հիմնադիր անդամներից Թամարա Կարապետյանն էլ նշում է, որ սա այն նվազագույնն է, ինչ կարող են անել կույր ու վատ տեսնող մարդիկ Արցախի իրենց հայրենակիցների ու նրա սահմանները պահող զինվորների համար։

«Կամավոր գրվել չենք կարող, չենք կարող կռվել, մեզ այլ բան չէր մնում, մեր երգով ենք փորձում օգնել Արցախին»,- նշեց Կարապետյանը։

Բայց անգամ համերգից ստացած հասույթով Արցախին աջակցելը կույրերի միավորման երգչախմբի համար հեշտ հարց չէ։ Միավորման դահլիճում մայիսի 14-ին նախատեսված համերգի 200 տոմսերի 2/3-ն է միայն հաջողվել վաճառել այս պահի դրությամբ։

Կույրերի սկզբնական կազմակերպության ղեկավար Սուսաննա Բունիաթյանը պատմեց, որ տոմսերի վաճառքի հարցով շուրջ 20 կազմակերպությունների է դիմել, բայց միայն 140 տոմս է կարողացել վաճառել։

Բացառապես հաշմանդամ մարդկանցից բաղկացած կոլեկտիվն այսօր միայն ֆինանսական խնդիր ունի, որի լուծման համար պետությունից խնդրում է իրենց կազմակերպությանը պետական կարգավիճակ շնորհել։

© Sputnik / Asatur YesayantsՍուսաննա Բունիաթյան
Хор незрячих - Sputnik Արմենիա
Սուսաննա Բունիաթյան

«Եթե պետական կարգավիճակ տան, գոնե ամեն ամիս աշխատավարձ կստանանք։ Համաձայն ենք անգամ կես դրույքով աշխատել, թող քիչ լինի գումարը, բայց կայուն»,- ասաց է Սուսաննա Բունիաթյանն ու հավելեց, որ երգչախումբը դեռ 2014թ-ից աշխատավարձի պարտքեր ունի, իսկ այս տարի միայն մեկ անգամ է աշխատավարձ ստացել։

Երգչախմբին երբեմն օգնում են որոշ բարեգործական կազմակերպություններ, մշակույթի նախարարությունն էլ տարվա ընթացքում 1-2 համերգ է ֆինանսավորում։

Երգչախմբի խմբավար Կարո Ալեքսանյանն արդեն 40 տարի կույրերի կողքին է։ Ու թեև զուգահեռ նաև այլ կոլեկտիվների հետ է աշխատում, բայց այստեղից չի հեռանում` անգամ գումարի բացակայության դեպքում։

Շուրջ 40 տարի Հայաստանում ու արտերկրում բազմաթիվ պարգևների ու մրցանակների արժանացած այս եզակի երգչախումբն այսօր պետական հոգածության կարիք ունի։ Բայց օգնության սպասելով հանդերձ` պատրաստ է առաջինը ձեռք մեկնել մյուս կարիքավորներին։

Լրահոս
0