00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի սիրո սիմֆոնիան

© Urbat TertЭдвард Мирзоян
Эдвард Мирзоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
95 տարի առաջ այս օրը ծնվել է անվանի հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։ Նրա անունն արժանիորեն դարձել է հայկական և համաշխարհային երաժշտական մշակույթի մասնիկը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Առավոտից Facebook սոցիալական ցանցում հայկական հասարակական գործիչները լուսանկարներ էին տեղադրում, որտեղ պատկերված են Էդվարդ Միրզոյանի հետ, մի արվեստագետ, ով հայկական կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից է։

«Շնորհավոր ծնունդդ, թանկագին մաեստրո»,- գրել է Արամ Խաչատրյանի տուն- թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

«Իմ թանկագին ուսուցիչ, սիրում եմ և հիշում… Ծնունդդ շնորհավոր»,- գրել է Պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

Մաեստրոն վախճանվել է 2012թ.-ին, բայց նրա մասին հիշողությունն ապրում է նրա ստեղծագործություններում և աշակերտների սրտերում։

© Sputnik / Погосян / Անցնել մեդիապահոցԷդվարդ Միրզոյան
Композитор Эдвард Мирзоян - Sputnik Արմենիա
Էդվարդ Միրզոյան

Ընտանիքը

Հավաքեցի երևանյան հեռախոսահամարը, և մի քանի վայրկյան անց լսափողը մի կին վերցրեց

— Բարև Ձեզ։ Տիկին Միրզոյանին կարելի՞ է։
— Մեկ րոպե։ Մի քանի վայրկյան անց լսափողում լսվեց Ելենա Միրզոյանի առույգ «ալո»-ն։

Ներկայացա և խնդրեցի պատմել իրենց ծանոթության պատմությունը։ Տիկին Միրզոյանը սկսեց պատմել, որ իրենք միասին անցկացրել են 62 երջանիկ տարի։

«Մի անգամ գնացել էի Էդվարդի մոր տուն և տեսա ապագա ամուսնուս դաշնամուրի աթոռի վրա պտտվելիս։ Դա մեր առաջին հանդիպումն էր։ Ավելի ուշ իմացա, որ նրա մայրն իմ գնալուց հետո հարցրել է. «Քեզ դուր եկա՞վ այս աղջիկը»։ Ինչին Միրզոյանը պատասխանել է. «Այո, դուր եկավ, գեղեցիկ էր, բայց բարձրահասակ էր»»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ելենա Միրզոյանը։

Բայց դա չխանգարեց նրանց միությանը, որի ընթացքում ծնվեցին նրանց երկու երեխաները։ Ելենա Միրզոյանը հիշեցրեց, որ Միրզոյանը շատ լուսավոր անձնավորություն էր և շատ բան է արել մեր երկրի համար։

«Մենք կարող էինք բնակություն հաստատել Ամերիկայում, բայց նա այդ մասին նույնիսկ չէր էլ մտածում։ Էդվարդը մեծ հայրենասեր էր»,- ասաց տիկին Միրզոյանը և հավելեց, որ չնայած զբաղվածությանը` նրա համար ընտանիքը միշտ առաջին տեղում էր։

Ելենա Մանվելովնան դեռ շատ բան էր ցանկանում պատմել. Բայց շտապում էր։ Մաեստրոյի ծննդյան օրը, ավանդույթի համաձայն, տանը կազմակերպվում է «բաց դռների օր»։ Տանտիրուհուն սպասում էին բազմաթիվ հյուրերը։ Դեռ կենդանության օրոք այդ օրը ցանկացողները կարող էին գնալ մաեստրոյի տուն և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ։ Նրա համար հարազատ և մտերիմ մարդկանց հետ այդ հանդիպումն ընտանեկան մթնոլորտում անփոխարինելի էր, և նա «չէր սիրում ռեստորանում տոները»։

Մինչև այդ կոմպոզիտորի մտերիմները և հարազատներն այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ գտնվում է Էդվարդ Միրզոյանի շիրիմը։

© Sputnik / Asatur YesayantsԷդվարդ Միրզոյանի 95-ամյակը
Էդվարդ Միրզոյանի 95-ամյակը - Sputnik Արմենիա
1/3
Էդվարդ Միրզոյանի 95-ամյակը
© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյանը Էդվարդ Միրզոյանի շիրմի մոտ
Տիգրան Մանսուրյանը Էդվարդ Միրզոյանի շիրմի մոտ - Sputnik Արմենիա
2/3
Տիգրան Մանսուրյանը Էդվարդ Միրզոյանի շիրմի մոտ
© Sputnik / Асатур ЕсаянцԷդվարդ Միրզոյանի որդին
Էդվարդ Միրզոյանի որդին - Sputnik Արմենիա
3/3
Էդվարդ Միրզոյանի որդին
1/3
Էդվարդ Միրզոյանի 95-ամյակը
2/3
Տիգրան Մանսուրյանը Էդվարդ Միրզոյանի շիրմի մոտ
3/3
Էդվարդ Միրզոյանի որդին

Միրզոյանի ստեղծագործական ուղին

Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921 թ. մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում` կոմպոզիտոր Միքայել Միրզոյանի ընտանիքում։

1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1946-48 թթ. կատարելագործվել է Մոսկվայի հայ Մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1965թ-ից` պրոֆեսոր): Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում» գործերը:

Կոմպոզիտորի աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:

1956-91թթ եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության նախագահը: Պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», «Մեսրոպ Մաշտոց» (երկուսն էլ՝ 2001թ.), «Պետրոս Մեծ» (2005թ., Գերմանիա) շքանշաններով, «Մովսես Խորենացի» (1998թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006թ.), «Եկատերինա 2-րդ» (2006թ., ՌԴ) մեդալներով:

1988թ. արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է ՀԽՍՀ, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 2001թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը:

 

 

 

 

Լրահոս
0