Շարմազանով. Սարգսյան–Ալիև հանդիպման մասին Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ Շարմազանովի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում և կարգով, այս մասին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հաջորդ շաբաթ Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման մասին։

Նա կրկնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը կրկնում է Հայաստանի նախագահի խոսքերը
Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, ապա ՀՀԿ խոսակը կրկին նշեց, որ հայտարարությունում գրեթե նույն ձևակերպումներն են, ինչ ՀՀ նախագահն էր ասել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հետ կապված. հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդում և անխուսափելի պահպանում, վստահություն ձեռք բերելու ուղիների փնտրուք:

«Եվ մենք տեսանք, որ այդ գաղափարները զետեղված էի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Եվ երկրորդ՝մենք տեսանք,որ կային գործիչներ, որոնք իրենց համարում էին արտաքին քաղաքականության լուրջ փորձագետներ, որոնք նշում էին, որ նախագահ Սարգսյանի առաջարկները կամ գնահատականները, միգուցե, այդ գնահատականների կոշտացումը կարող են հանգեցնել համանախագահների և հայկական կողմերի կարծիքի տարանջատման: Բայց մենք տեսանք, որ նրանց կանխատեսումները չիրականացան»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Ըստ նրա` այս կոշտացումը ոչ միայն տեղի չունեցավ, այլև հակառակը համանախագահների ու ՀՀ նախագահների մտքերի համընկնում տեղի ունեցավ այդ հարցի շուրջ:

 

 

Լրահոս
0