Հայկական արմատներով ուկրաինացի երգչուհին անցել է Եվրատեսիլի եզրափակիչ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցДжамала на Евровидении
Джамала на Евровидении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստոկհոլմում ավարտվել է Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը։ Մրցույթի եզրափակիչ է անցել Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալան, ով հայկական արմատներ ունի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Ուկրաինացի երգչուհի Սուսաննա Ջամալդինովան (բեմական անունը` Ջամալա) երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով հայտնվել է Եվրատեսիլ մրցույթի եզրափակչում։ Նա կատարել է «1944» երգը` Ստալինի օրոք Ղրիմի թաթարների արտաքսման մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։

Երբ Ջամալան հաղթել է ազգային ընտրության փուլում, նա ստիպված է եղել պաշտպանել իր երգը EBU սևեռուն ուշադրությունից, որը պայքարում է այդ թվում` ստեղծագործություններում քաղաքական ենթատեքստի առկայության դեմ։ Սակայն նրան թույլ են տվել մասնակցել Եվրատեսիլին։

Ивета Мукучян - Sputnik Արմենիա
Կարծիքներ. Պատժամիջոց կիրառելով Հայաստանի նկատմամբ` «Եվրատեսիլը» կհեղինակազրկի իրեն
Ստոկհոլմում ավարտվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որոշվել են եզրափակիչ անցած 10 մասնակիցները, որոնք ելույթ կունենան «Գլոբեն» մարզահամերգային համալիրի բեմում մայիսի 14-ին։

Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել Լատվիայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Լեհաստանի, Իսրայելի, Լիտվայի և Բելգիայի մասնակիցները։

Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսին, և նրա արդյունքներով եզրափակչում կհնչեն Ռուսաստանի, Մալթայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ավստրիայի, Կիպրոսի, Չեխիայի, Նիդեռլանդների, Խորվաթիայի և Հունգարիայի մասնակիցների երգերը։

 

 

 

Լրահոս
0