Կանաչ, դեղին, կապույտ և կարմիր. Ռիոյի Օլիմպիական խաղերի գույները

© ARMNOCВ Рио представлена экипировка волонтеров и работников Олимпийских игр
В Рио представлена экипировка волонтеров и работников Олимпийских игр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մոտ 2 տարի մանրակրկիտ աշխատել է համազգեստների տեսքի, դիզայնի և որակի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է 31-րդ Խաղերի կամավորների և աշխատակազմի համազգեստները, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Ամառային Օլիմպիական խաղերի համազգեստները կլինեն կանաչ, դեղին, կապույտ և կարմիր գույների: Հարավային Ամերիկայի համար առաջին Օլիմպիական խաղերի աշխատակազմը բաղկացած կլինի 87.000 մարդուց: Կազմկոմիտեն մոտ 2 տարի մանրակրկիտ աշխատել է համազգեստների տեսքի, դիզայնի և որակի ուղղությամբ: Ռիոյի օլիմպիադայի խորհրդանիշները Ֆլորան և Ֆաունան են։

© ARMNOCՕլիմպիական 31-րդ Խաղերի կամավորների և աշխատակազմի համազգեստները
В Рио представлена экипировка волонтеров и работников Олимпийских игр - Sputnik Արմենիա
Օլիմպիական 31-րդ Խաղերի կամավորների և աշխատակազմի համազգեստները

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում:

Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրվա ընթացքում աշխարհի 206 երկրներից մոտ 10,500 մարզիկ կմրցի 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:

Հայաստանը Խաղերի համար ունի դեռևս 22 ուղեգիր:

 

Լրահոս
0