Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցI Европейские игры. Спортивная гимнастика
I Европейские игры. Спортивная гимнастика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 25-29-ը Շվեյցարիայում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:

Арутюн Мердинян - Sputnik Արմենիա
Հարություն Մերդինյանը մարմնամարզության աշխարհի գավաթակիր է
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ տղաները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում մարզչին:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը, Շվեյցարիայի Բեռն քաղաքում:

 

Լրահոս
0