00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ դեսպան. Եթե արդյունքներ չլինեն, կառավարությունը գումարը չի ստանա

© PixelstalkДеньги. Евро
Деньги. Евро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հասարակությունը կոռուպցիայի դեմ 20-ամյա պայքարի արդյունքը չի տեսնում։ ԵՄ–ն էլ սպառնում է, որ չի ֆինանսավորի պայքարը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. 2015թ.-ին վարչապետի գլխավորությամբ ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, ընդունվեց Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, բայց Հայաստանի հասարակությունն առայժմ շոշափելի արդյունքներ չի տեսնում։

Այս մասին այսօր կայացած հակակոռուպցիոն համաժողովում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

© Sputnik / Nelli Danielyan Պյոտր Սվիտալսկի
Руководитель делегации ЕС в Армении, посол Петр Свитальский - Sputnik Արմենիա
Պյոտր Սվիտալսկի

«Հայ ժողովուրդն ակնկալում է իրական փաստեր առ այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում առաջընթաց է ապրում։ Մենք որպես ԵՄ աջակցում ենք յուրաքանչյուր կամքի։ Ունենք դրա համար 15 մլն եվրո գումար` հատկացված ՀՀ կառավարությանը»,- նշեց ԵՄ դեսպանը, բայց և պարզաբանեց, որ գումարը թեև հատկացված է, բայց կառավարությանը դեռ չի տրվել։ «Ու եթե արդյունքներ չլինեն, այդ գումարը կառավարությանը չի էլ տրվի»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Քննարկմանը ներկա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց դեսպանի հետ։

«Քայլերը դանդաղ են, բայց արդյունավետ»,- նշեց նա։

© Sputnik / Асатур Есаянц Արփինե Հովհաննիսյան
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյան

Իսկ որպես առաջիկա քայլ Արփինե Հովհաննիսյանը մատնանշեց ապօրինի հարստացումը քրեականացնելու կառավարության նախաձեռնությունը, որն, ամենայն հավանականությամբ, կներկայացվի գործադիրի հաջորդ շաբաթվա նիստում։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ եկամուտների մասին տեղեկությունները թաքցնելու կամ կեղծելու համար պաշտոնյաները կենթարկվեն ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության։

Ինչ վերաբերում է բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին, մեր հիշեցմանը, թե այս հանձնաժողովն իր գործունեության ընթացքում մի քանի անգամ վարույթներ է հարուցել պաշտոնյաների նկատմամբ, որոնք որևէ իրավական արդյունքի չեն հանգեցրել, նախարարը նշեց, որ հանձնաժողովն ինքն էլ կարիք ունի լրացուցիչ լծակների։

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս հարցի վերաբերյալ այլ տեսակետ ունի և կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել բիզնեսը քաղաքականությունից տարանջատելուց ու մոնոպոլիաները վերացնելուց։

«Հայաստանի դեպքում կոռուպցիայի հիմքը տնտեսության մոնոպոլիզացիան է, որից բխում է նաև քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, դա քաղաքական և բիզնես վերնախավերի սերտաճումն է և իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության բացակայությունը»,- ասաց Հոկտանյանը։

Լրագրողների հիշեցմանը, որ տարիներ շարունակ ԴԱՀԿ–ի արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի ունեցած մոնոպոլ բիզնեսի մասին մամուլի հրապարակումները ոչ մի արդյունք չէին տալիս, կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ արդյունքներ արդեն կան` Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել և հարուցվել է քրեական գործ։

© Sputnik / Асатур Есаянц Դավիթ Հարությունյան
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Դավիթ Հարությունյան

Ի դեպ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց նաև հարցին, թե Հայաստանն ինչի համար է ծախսելու օտարերկրյա դոնորներից կոռուպցիայի դեմ պայքարին հատկացված գումարները։

«Օտարերկրյա փորձագետների, որոնք պետք է այստեղ նախապատրաստեին անկախ փորձագետների, որոնք պետք է անկախ եզրակացություններ տան կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունների մասին»,- ասաց նախարարը։

 

 

Լրահոս
0