00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Արման Մալոյան
Իշխանությունը, կարծես ամեն կարպ աշխատում է անջրպետ առաջացնել եկեղեցու և ժողովրդի միջև. Արման Մալոյան
09:48
8 ր
Բագրատ Ենգիբարյան
Ինժեներական քաղաքում արդեն գործում են 20 ընկերություններ. Բագրատ Ենգիբարյան
09:57
7 ր
Լևոն Հովհաննիսյան
ՀՀ խոշոր աղբավայրը կոնսերվացնելու և նոր աղբայարի կառուցելու համար պահանջվում է 30 մլն դոլար. Լևոն Հովհաննիսյան
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:25
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհում շատերը մահանում են ջրի պակասից, Հայաստանում այն անխնա են օգտագործում

© BudetezdorovyЗасуха
Засуха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ խմելու ջուր օգտագործելու հնարավորություն չունի, 850 միլիոն մարդ ոռոգման ջրի բացակայության պատճառով սովի է մատնված։ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը ոչ միայն որակյալ ջուր ունի, այլև, ըստ փորձագետների, կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը։ Բայց մեր երկիրն էլ իր խնդիրն ունի` ջրի կորուստները

Խմելու ջրի պաշարներն աշխարհում անսպառ չեն։ Այս ահազանգը հատկապես պետք է մտահոգի հայաստանցիներին, այն դեպքում, երբ ունենք որակյալ ու մաքուր խմելու ջուր, որն անխնա ենք սպառում։

Կարինե Ավետիսյանն արդեն մեկ տարի է, ինչ վերադարձել է Իսպանիայից։ Նա հիշում է` այնտեղ ջուրը թանկ էր ու խմելու չէր։ Այդ պայմաններում մեծացած նրա երկու զավակները Հայաստանում աչքի լույսի պես են խնայում ջուրը։

«Ձեզ մի կոնկրետ օրինակ բերեմ։ Լվացվելիս երեխաներս սկզբում թրջում են ձեռքերը, հետո փակում ծորակը, ձեռքերն օճառոտում ու նորից բացում այն։ Նրանք գիտեն ջրի «գինը»»,-ասաց նա` մտահոգություն հայտնելով, որ իր շրջապատում մարդիկ ջրի օգտագործման մշակույթ չունեն։

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցԽմելու ջուր
Кран в ванной комнате - Sputnik Արմենիա
Խմելու ջուր

Ջրի կորստի մեկ այլ օրինակ պատմեց մեր զրուցակից Արմենուհին Լալայանը, որն ապրում է Հարավարևմտյան թաղամասում։ Նրա խոսքով` շուրջ մեկ տարի կարճ ընդհատումներով շենքի նկուղային հարկում ջրի արտահոսք կար, ընդ որում` ոչ թե կաթիլների, այլ հոսքի ձևով։

«Թափվող ջրի ձայնը, թաց նկուղից եկող հոտն ու այդ ամենից բխող հետևանքներն անչափ անհանգստացնում էին մեզ` բնակիչներիս։ Ամեն անգամ համատիրությունից գալիս էին, ինչ-որ կերպ փորձում էին խնդիրը վերացնել, ջրի հոսքը մեկ-երկու օրով դադարում էր, հետո նորից սկսվում։ Հիմա խնդրից ազատվել ենք, բայց այդպես էլ չիմացանք, թե ջուրը շուրջ մեկ տարի որտեղից էր հոսում»,-ասաց նա։

Ըստ փորձագիտական գնահատականների, 2030-40 թվականներին Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետ։ Այդ ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ջրի կորուստները 2015-ին կազմել են 266 մլն 722 հազար 400 խ/մ: Ըստ հիմնավորումներից մեկի, ջրի կորուստը պայմանավորված է ամռանը ջրի գոլորշիացմամբ։ Բացի այդ, Հայաստանում ջրանցքներ կան, որոնք, մեղմ ասած, անմխիթար վիճակում են, ունեն մեծ խոռոչներ։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ կառավարությունն այս տարվա փետրվարին գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ավելի քան 610 մլն դրամ է հատկացրել:

Խորհրդային տարիներից ժառանգություն ստացած խողովակներից էլ դժգոհում է «Երևան ջուր» ընկերության մասնաճյուղերից մեկի տնօրեն Կարապետ Օհանյանը։

«Խնդրում եմ, եկեք տեսեք Նուբարաշենի աղբավայրի տարածքից մինչև Վարդաշեն ընկած հատվածում սողանքների մեջ խողովակն ինչ վիճակում է։ Խողովակը շրջանցելու համար մոտ 40 միլիոն դրամ է պետք»,-ասաց նա։

Օհանյանն ինքն էլ է հաստատում, որ հայաստանյան աղբյուրներից ստացված ջուրն այնքան մաքուր է, որ զտման կարիք չկա։

Ի դեպ, Երկրի բնակչության 1 միլիարդն ընդհանրապես չի կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից: Ջրի աղտոտման հետևանքով առաջացող հիվանդություններից տարեկան մահանում է մոտ 2 մլն մարդ` հիմնականում երեխաներ:

Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում: Եթե կորցրած ջրի տոկոսը հասնում է 10-ի, մարդու մոտ զգայապատրանք է սկսվում: Ջրի 12% կորստից հետո մարդը չի կարող վերականգնվել առանց բժշկի օգնության: Իսկ ջրի 20% կորստի դեպքում մարդը պարզապես մահանում է:

© 1080.plusԱշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ զրկված է մաքուր ջրից
Нехватка воды в Африке - Sputnik Արմենիա
Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ զրկված է մաքուր ջրից

 

 

 

Լրահոս
0