Ալկոհոլ, վեճ, դանակի հարվածներ

© SputnikУбийство ножом
Убийство ножом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մայիսի 13-ին, ժամը 13.25-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1940թ.-ին ծնված Փայլակ Ա.-ն և հայտնել, որ կնոջ եղբայրը դանակով հարվածել է

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Փայլակ Ա.-ի կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժ. 12.30-ին եղբայրը` 1946թ.-ին ծնված Ստյոպա Ա.-ն, Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի հարակից կրպակի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածնել է ամուսնու դեմքին և ձեռքին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ժամը 14.10-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա, ուղեղի ցնցում, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ստյոպա Ա.-ն, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է վիճաբանության ժամանակ՝ Փայլակ Ա.-ի կողմից իր դեմքին և ձախ ձեռքին հարվածներ ստանալու պատճառով:

Կատարվում է հետաքննություն:

 

 

Լրահոս
0