ԶԼՄ. Թուրքիայի տարածքից շուրջ 400 գրոհային է թափանցել Հալեպի շրջան

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցСитуация в сирийском городе Алеппо
Ситуация в сирийском городе Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միայն շաբաթ օրը Հալեպի Համդանիա շրջանում արկակոծոության հետևանքով մահացել է երեք մարդ և 10-ը վիրավորվել է: Բժիշկների տվյալներով՝ ապրիլի 23-ից ի վեր մահացել է շուրջ 140 մարդ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Գրոհային-իսլամիստների 400-հոգանոց երկու ջոկատն ուրբաթ լույս շաբաթ գիշերը Թուրքիայի տարածքից մտել է Սիրիայի հյուսիսային հատված, հաղորդում է քրդական ANHA տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

«Բաբ էլ Սալամի հսկիչ անցակետից Ազազ քաղաքի ուղղությամբ (քաղաք Սիրիայի հյուսիսում) 300 գրոհային է թափանցել «Նուրեդին Զենկի» ջոկատից և շուրջ հարյուրը՝ «Ջայշ ալ մուջահադին» ջոկատից»,- հայտնում է գործակալությունը և հիշեցնում, որ այդ անցակետը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ, սակայն նրանք չեն խոչընդոտել, որ գրոհայիններն անցնեն Սիրիայի տարածք:

Չնայած Սիրիայում հայտարարված հրադադարին՝ Հալեպում և հարակից շրջաններում շարունակում են թեժ մարտեր ընթանալ մի կողմից իսլամիստների միջև, մյուս կողմից՝ քրդերի և սիրիական բանակի: Բացի այդ, թուրքական բանակն Ազազ քաղաքի շրջանում գնդակոծում է քրդերի դիրքերը:

 

 

Լրահոս
0