Հայ շախմատիստը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում

© ChessШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երկրորդ տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց չեխ Ժիրի Ստոցեկի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տոնեց, այս անգամ գերազանցելով Էլդար Գազանովին: Մանուել Պետրոսյանը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին:

Արման Փաշիկյանը միավորը կիսեց շվեյցարացի Նոել Ստուդերի հետ: Զավեն Անդրիասյանն էլ պարտության մատնեց իտալացի Լուկա Մորոնիին: Սամվել Տեր-Սահակյանը սևերով առավելության հասավ թուրք Դենիս Դոգանին նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը պարտվեց:

Մայիսի 14-ին կկայանա երրորդ տուրը:

Լրահոս
0