00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայ ներգաղթյալ. «Այս երկրի ապագան երիտասարդներն են»

День города Еревана. 2797-летие Эребуни
День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիահայ պարոն Սահակը ցեղասպանություն տեսած հայի հետնորդ է. տատուպապերը պատմական Մուշից են, Եղեռնից հետո գաղթել են Սիրիա և արմատներ ձգել այնտեղ: Սահակը Սիրիայում ծնված հայ ընտանիքի առաջին թոռն է: Ողջ կյանքն անցել է հայկական ամենամեծ գաղութում՝ Հալեպում, որտեղ հայերն ունեցել են իրենց ինքնուրույն ազգային կյանքն ու մշակույթը

Ադրինե Թորոսյան, Sputnik.

Պատմությունը վերապատմելով՝ Սահակը հիշում է, որ նույնիսկ մահապատիժ էր սահմանված այն մուսուլմանների ու արաբների համար, որոնք կհամարձակվեին հայ ընտանիքներ պահել, բայց, չնայած դրան, արաբները հյուրընկալել են հայերին. թե՛ կառավարությունը, թե՛ ժողովուրդը շատ բարյացակամ է վերաբերվել նրանց, ինչի շնորհիվ էլ պահպանել են իրենց գոյությունը՝ ճակատի քրտինքով: Իսկ 20-25 տարի անց բարգավաճելով՝ Եղեռնից մազապուրծ հայերը նույնիսկ բարձր դիրքերի են հասել օտար երկրում:

Սահակը վստահեցնում է՝ Սիրիայում քաղաքականության փոփոխությունը պայմանավորված էր արտաքին ազդակներով, և թեև փորձ է արվում սիրիական պատերազմին կրոնական դրդապատճառներ վերագրել, բայց իրականում դա կրոնի հետ որևէ կապ չունի, ոչ էլ քաղաքացիական է: Սիրիահայերը մեծ տերությունների քաղաքականության զոհ են դարձել և առաջին հերթին՝ Թուրիքիայի:

«Իսկ մենք ոտնակոխ եղանք, և մեր առաջին թշնամին Թուրքիան էր, ամենամեծ փորձանքը նրանց համար՝ սիրահայությունը, որովհետև սփյուռքում ամենաազգային կեցվածք ունեցողը Սիրիան էր և մոտ էր սահմանին, Հալեպից մոտավորպես 60 կիլոմետր է Թուրքիան: Դրա համար այնտեղ մեր լինելը շատ հաճելի չէր նրան»,-ասում է Սահակը:

Հալեպում մեծ թվով հայություն է եղել, բայց վերջին տասնամյակներին քաղաքական խառը պայմաններից ելնելով՝ հայերը գաղթել են աշխարհի տարբեր անկյուններ՝ Եվրոպա, Կանադա, Ամերիկա, Ավստրալիա և այլուր: Սահակի ընտանիքը ներգաղթել է Հայաստան, այստեղ է իրենց հոգու հայրենիքը:

«Ես, որ ծնվել ու մեծացել եմ այնտեղ, միևնույն է՝ հողն օտար էր, թեև շատ հարգում էին մեզ, լավ կյանքով էինք ապրում: Ես ման եմ եկել ողջ աշխարհում ու միշտ օտար եմ զգացել ինձ: Իսկ Հայաստանն իմ հայրենիքն է: Մենք ամբողջ կյանքում՝ մանկությունից մինչև այսօր, ապրել ենք Հայաստանով»,-ասում է Սահակը, որն արդեն 5 տարի է՝ Հայաստանի քաղաքացի է (դեռ Սիրիայից էր քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել):

Նրա խոսքով՝ իրենց հայրենասիրությունը բոլորովին այլ կերպ է դրսևորվում, և Հայաստանում ապրողները դա չեն կարող գգալ, որովհետև այնտեղ՝ օտարության մեջ, այլ՝ ներքին կարոտ կա:

Համեմատելով Սիրիայում և Հայաստանում հայերի սոցիալական պայմանները՝ Սահակն ասում է, որ այնտեղ էլ էին պատահում հացի կարոտ մարդիկ, բայց գաղութն այնպես էր կազմակերպված, որ մշտապես օգնում էին միմյանց: Իսկ այստեղ, նրա խոսքով, «չնայած աշխատելու ձև չգիտենք», բայց բնական հարստություններ կան և ապագայի սերունդ՝ երիտասարդություն:

«Երկիրը հարուստ է: Հարստությունը մարդկանց գրպանները չեն, այլ՝ բնական ռեսուրսները: Եթե այս երկիրը լավ ձեռքերում հայտնվի, ապագան շատ լավ կլինի այստեղ, բայց այստեղ աշխատելու ձև չգիտենք: Մարդիկ ուզում են գրպանները լցնել, ոչինչ, ոչ դիմացինին կաղքատացնեն: Բայց այս երկրի երիտասարդների հետ կապված մեծ հույսեր ունեմ: Այս երկրի ապագան այս երիտասարդներն են, ես սա ուզում եմ շեշտել, որովհետև երիտասարդները իսկապես այս երկրի տերն են»,-ասում է սիրիահայ ներգաղթյալ Սահակը:

Լրահոս
0