Արցախի ճանաչման մասին օրինագիծը կքննարկվի ԱԺ-ում

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կանոնակարգի համաձայն՝ խորհրդարան ուղղորդվող օրինագիծը պետք է քննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ Արցախի ճանաչման մասին օրինագիծը մայիսի 16-ին առավոտյան կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Այդ մասին Panorama.am-ին է տեղեկացրել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Ինչպես գործադիրի նիստում ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

«Երկուշաբթի կկայանա հանձնաժողովի նիստ, որի օրակարգում այդ հարցն է լինելու: Նիստի համապատասխան եզրակացությունը կուղարկվի ԱԺ», —ասել է Զաքարյանը:

 

 

Լրահոս
0