ԵՄ. Հայաստանը և Ադրբեջանը պետք է պատրաստվեն խաղաղության

© Sputnik / Nelli Danielyan Руководитель делегации ЕС в Армении, посол Петр Свитальский
Руководитель делегации ЕС в Армении, посол Петр Свитальский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի-Sputnik. Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրամիության ուղերձը շատ հստակ է. հրադադարը պետք է ամրապնդվի։

«Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, որ մայիսի 16-ին Վիեննայում շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենալու: Ես հավատացած եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից»,-ասել է նա:

ОБСЕ - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ՄԽ–ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպելու կոչ է արել

Ըստ Սվիտալսկու՝ փոխվստահության ամրապնդման նոր միջոցառումներ պետք է նախաձեռնվեն՝ խաղաղ պայմանագրի կնքում: Հակամարտւթյունը ռազմական լուծում չունի:

«Այս ուղերձը վաղը ներկայացվելու է կողմերին` և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահներին: Մենք հավատում ենք և միտված ենք խաղաղության ամրապնդմանն այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը, ինչպես նաև Ադրբեջանը և Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է պատրաստվեն խաղաղության, և Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս հարցում»,-նշել է նա:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

 

 

Լրահոս
0