00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան եկած Qatar Airways–ի տոմսերը 3-4 հարյուր եվրո արժեն

© Sputnik / Asatur YesayantsПервый рейс авиакомпнии "Qatar" из ереванского аэропорта "Звартноц"
Первый рейс авиакомпнии Qatar из ереванского аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Qatar Airways ավիաընկերությունն այսօր առաջին թռիչքն է կատարել դեպի Երևան։ Երևան–Դոհա–Երևան չվերթերն այսուհետ կիրականացվեն շաբաթը 4 անգամ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ընկերության ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Հայաստանն աշխարհի հետ կապելու ցանկություն հայտնած Qatar Airways ավիաընկերության առաջարկած բարձրակարգ ծառայություններից զատ, հայ լրագրողներին հետաքրքրում էր ընկերության գնային քաղաքականությունը։ Բայց մի քանի անգամ հնչած հարցն այդպես էլ հստակ պատասխան չստացավ։

«Ավիացիոն բիզնեսում սակագները շատ դինամիկ են, և ցանկացած շաբաթվա ընթացքում մենք շուրջ 500 ուղղության արժեքներ ենք վերանայում»,- ասաց Qatar Airways ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հըուհ Դանլիվինը` նշելով, որ Հայաստանում նույնպես կիրառվելու է այդ սկզբունքը։

Ի դեպ, ընկերության պաշտոնական կայքում ներկայացված սակագների համաձայն, օրինակ` մայիսի 23-ին Երևանից դեպի Դոհա նախատեսված թռիչքի էկոնոմ կարգի տոմսն արժե 376 եվրո։ Թբիլիսիի օդանավակայանից նույն օրվա նույն կարգի տոմսն արժե 901 լարի, որ գրեթե համարժեք է 360 եվրոյի։

© Sputnik / Asatur YesayantsԵրևան–Դոհա–Երևան առաջին չվերթը
Первый рейс авиакомпнии Qatar из ереванского аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Երևան–Դոհա–Երևան առաջին չվերթը

Հայաստանում աշխատած ավիաընկերությունները հիմնականում դժգոհում են «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման բարձր սակագներից, ուստի Qatar Airways-ի ղեկավարից հետաքրքրվեցինք` հաշվարկել են արդյո՞ք, թե այդ ծախսերը որքանով կազդեն ավիաընկերության տոմսերի գների վրա։

«Իհարկե, մենք ուսումնասիրել ենք և՛ նավիգացիոն սակագները, և՛ ավիավառելիքը, և՛ օդանավակայանի սակագները, և այդ ամենը ներառվել է մեր բիզնես մոդելի մեջ, և եթե որոշվել է չվերթեր իրականացնել, ուրեմն դրանք շահավետ են դիտարկվել»,- ասաց ընկերության տնօրենը։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն չհամաձայնեց դիտարկմանը, թե «Զվարթնոցում» մատուցվող ծառայությունների գները բարձր են` վստահեցնելով, որ դրանք զիջում են Վրաստանի և Բաքվի օդանավակայաններին։

«Վրաստանում տարբեր թուրքական ավիաընկերություններ են աշխատում, որոնք նաև դեմպինգային հատուկ սակագներ են կիրառում։ Մենք այս պահին այդ ընկերությունները մեզ մոտ ունենալ չենք կարող։ Դա է Վրաստանի մրցունակության գաղտնիքը»,- ասաց Մարսելո Վենդեն։

Հայաստանում ավիավառելիքի բարձր գները ևս, «Արմենիա» միջազգային օդանավակայանների» տնօրենի համոզմամբ, քաթարական ավիաընկերության գների վրա չեն ազդի, քանի որ այդ ընկերության ինքնաթիռները մեր երկրում չեն լիցքավորվելու։

«Նրանք իրենց երկրից գալու են նավթով, և նրանց բացարձակապես պետք չէ մեր նավթով լիցքավորվել։ Մեր նավթի գները որոշակի չափով բարձր են այլ օդանավակայաններից, բայց ոչ շատ զգալի»,- ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԵրևան–Դոհա–Երևան առաջին չվերթը
Первый рейс авиакомпнии Qatar из ереванского аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Երևան–Դոհա–Երևան առաջին չվերթը

Ամեն դեպքում, Qatar Airways-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Հայաստանից շուտ հեռանալու մտադրություն չունեն, և եթե եկել են, երկար են մնալու։ Նշենք, որ Qatar Airways-ը շաբաթական 4 ուղիղ չվերթ է կատարելու Երևանից Դոհա և հակառակ ուղղությամբ, ինչը, ավիաընկերության ղեկավարության համոզմամբ, թույլ կտա Հայաստանը կապել աշխարհի 150 քաղաքի հետ` խթանելով նաև օդային ճանապարհով արտահանումները։

Չվերթերն իրականացվելու են 12 բիզնես և 132 էկոնոմ կարգի նստատեղերով A320 օդանավերով։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից առաջիկայում հնարավոր նոր ուղղություններին, Մարսելո Վենդեն հայտնեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին կբացվենն որոշակի չարթերային չվերթեր դեպի Հռոմ։ Իսկ Թայլանդական ավիաուղիների` Հայաստան գալու մասին, նրա խոսքով, որևէ հաստատում առայժմ չկա։

 

 

Լրահոս
0