Վայքում զոհված զինծառայողի սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել

© Photo : official site of the Investigative Committee of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մայիսի 14-ին,՝ ժամը 19:40-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:

Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Վայքի քաղաքային հիվանդանոցում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս
0