00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ղարաբաղի թանգարանները միացել են «Թանգարանային գիշերին»

© Sputnik / Арам НерсесянМузей Александра Таманяна
Музей Александра Таманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Թանգարանային գիշեր» միջազգային ակցիան, որը Հայաստանում նշվում է 12–րդ անգամ, խոստանում է հիշվող լինել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի 102 և Լեռնային Ղարաբաղի 10 թանգարաններ այցելուների համար նախապատրաստել են գունեղ կրթամշակութային և ինտերակտիվ շոու։

«Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային 2005թ.-ից։ Թանգարանների ներկայացրած ծրագրերը տարեցտարի փոխվել են։ Այս տարի ցուցահանդեսների շրջանակում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված երկրի անկախության 25-ամյակին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ազգային արհեստների վարչության մասնագետ Գոհար Սաիյանը։

Սաիյանի խոսքով` տարեցտարի նկատվում է թանգարանների այցելուների թվի աճ։ Այսպես, եթե 2010թ.-ին միջազգային ակցիային միացել են Հայաստանի 34 թանգարաններ, ապա արդեն 2015թ.-ին դրանց քանակը հասել է 111-ի` 212 000 այցելուով։

Դա հաստատեց նաև Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Մարինե Արոյանը։

«Եթե առաջին տարիներին «Թանգարանային գիշերի» ժամանակ կարելի էր տեսնել միայն երիտասարդների, ապա հիմա մարդիկ ընտանիքներով են գալիս»,- ասաց Արոյանը։

10 марта в московском Государственном историческом музее открылась выставка «Армения. Легенда бытия» - Sputnik Արմենիա
«Թանգարանների գիշերն» այս տարի կկրի «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագիրը
Հետազոտությունների համաձայն` միջազգային ակցիայի շրջանակում մարդիկ ավելի շատ են այցելում թանգարաններ, քան առևտրի կենտրոններ և զվարճանքի վայրեր։ Այս տարի թանգարաններն այցելուների համար անվճար կլինեն երկու անգամ` մայիսի 18-ին առավոտյան ժամը 10-ից մինչև 18։00 և մայիսի 21-ի երեկոյան։ Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ մայիսի 21-ն անցկացվում է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակում։

«Թանգարանային գիշեր» ակցիայի կարգախոսը կլինի «Թանգարանները և մշակութային լանդշաֆտը»։ «Ծրագիրը պատահական չի ընտրվել, քանի որ թանգարանների զարգացման հիմնական ուղղությունը փոխվում է, դրանք կրում են ոչ միայն կրթական բնույթ, այլև ունեն սոցիալական պատասխանատվության ուղղվածություն»,- ասաց Արոյանը։

Նա պարզաբանեց, որ «սոցիալական պատասխանատվության» տակ պետք է հասկանալ հասարակության կյանքում թանգարանների ակտիվ մասնակցությունը։ Դրանք թե՛ կրթական ծրագրերն են` մշակված անապահով ընտանիքների համար, թե՛ տարբեր միջոցառումների անցկացումը, որոնք ունեն զվարճանքի գործառույթ։

 

 

 

Լրահոս
0