00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրուն տրամադրվելիք 23 մլն եվրո վարկը վերջապես իրատեսական է. «ատկատները» բացառվում են

© Kumayri GyumriГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարկի միջոցները կուղղվեն Գյումրու փողոցների բարեկարգման և քաղաքի լուսավորության համար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Spunik, Արմենուհի Մխոյան. Դեռ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Գյումրուն 23 մլն եվրո է տրամադրելու՝ քաղաքի փողոցների վերականգնման ու լուսավորության համար: Երկար ժամանակ վարկի մասին տեղեկություն չկար, միայն երբեմն-երբեմն որոշ լրատվամիջոցեր հիշեցնում էին այս վարկի մարսին:

Վարկային համաձայնագիրը վերջապես կնքվեց 2016 թվականի մայիսի 11-ին Լոնդոնում կայացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի ժամանակ` համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Ֆրանսիս Մալիժը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրու փողոցների վերակառուցման ծրագրի շրջանակներում տրամադվելու է 14,6 մլն եվրո սուվերեն վարկ՝ երեք տրանշով: Փողոցների վերակառուցման ծրագիրը կներառի նոր ասֆալտապատ մայթեր, կատարելագործված դրենաժային ենթակառուցվածք, հետիոտների համար բարելավված հարմարություններ և ընդհանուր ճանապարհային անվտանգության բարելավում:

Представление Лир Арка в гюмрийском театре им. Грачья Ачаряна - Sputnik Արմենիա
Շեքսպիրը վերադարձավ Գյումրի
Փողոցային լուսավորության արդիականացումը կներառի նոր` էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն, վերահսկողության և մոնիտորինգի համակարգ, սյուների փոխարինում և վերանորոգում, ինչպես նաև սնուցման մալուխների փոխարինում: Ծրագիրը ներդրումային դրամաշնորհների տեսքով նաև 7,3 մլն եվրո համաֆինանսավորում կստանա ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից ու միջազգային այլ դոնորներից:

Վարկային մասը մարվելու է տարիների ընթացքում: Առաջիկա երեք տարիների ընթացքում մարվելու են միայն տոկոսները: Ծրագրի իրականացման համար կհայտարարվի միջազգային մրցույթ: Այս մասին լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«14,6 մլն եվրո գումարի տոկոսները մարելու է Գյումրու քաղաքապետարանը, իսկ մայր գումարը՝ ՀՀ կառավարությունը: Մենք պետք է այս գումարը շատ արագ կարողանանք ներկայացնել ԱԺ, ապա ՀՀ կառավարության հաստատմանը, որից հետո հայտարարվելու է միջազգային մրցույթ, որպեսզի մենք կարողանանք աշնանը սկսել աշխատանքները՝ «Կոմիտաս» փողոցից»,-նշեց Բալասանյանը։

Նա տեղեկացրեց, որ դիմելու է ՀՀ կառավարությանը` ծրագրի իրականացման համար լուրջ հսկողություն իրականացնելու խնդրանքով, որպեսզի մինչև վերջին լուման կծախսվի նպատակային: Լրագրողների այն հարցին, թե ինչ է անելու Բալասանյանը այսպես կոչված «ատկատները» բացառելու համար, քաղաքապետը վստահեցրեց՝ «Այդպիսի բան չկա: Ես չեմ թողնի, որ այդպիսի բան լինի»:

Քաղաքում վարկային այս գումարով նախատեսվում է վերականգնել մոտ 16 կմ ճանապարհ, տեղադրել շուրջ 15 հազար խնայողական լամպ:

 

Լրահոս
0