Հայաստանի խորհրդարանը պարտքերից ազատեց «Հրազդան ցեմենտին»

© Sputnik / Алексей Никольский / Անցնել ֆոտոբանկЦемент
Цемент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Առաջին քննարկման ժամանակ ընդդիմությանը հաջողվեց տապալել օրինագծի ընդունումը քվորումի բացակայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ընդունեց ««Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը:

Կողմ քվեարկեց 88, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Ապրիլի 26-ին Հայաստանի ԱԺ-ն չէր ընդունել օրինագիծը` քվորումի բացակայության պատճառով։ Այս անգամ կառավարությունը շտապ կարգով ուղարկեց օրինագիծը։

2016թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ գործարանի պարտքը կազմում է 504 923 400 դրամ (շուրջ 1 միլիոն դոլար)։

Օրինագծին դեմ հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը` հայտարարելով, որ եթե գործարանը վաճառվում է, թող վաճառվի առանց պարտքի։ Նա նշեց, որ անհրաժեշտ է ճշտել, թե ինչպես է գոյացել այդքան պարտքը և ով է մեղավոր դրա համար։

Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ վարկերը չվճարելու պատճառով գործարանը հանձնվել էր ՎՏԲ (Հայաստան) բանկին և մաս-մաս վաճառվելու է, եթե պարտքերը չմարվեն։ Էկոնոմիկայի նախարարությունը բացատրում է որոշման ընդունման կարևորությունը գործարանի մրցունակությունը բարձրացնելու և աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությամբ։

 

 

Լրահոս
0