Լավրովը և Քերին Ղարաբաղի հարցով առանձնազրույց են ունեցել

© Sputnik / Эдуард Песов / Անցնել մեդիապահոցВстреча С.Лаврова и Д.Керри в Женеве
Встреча С.Лаврова и Д.Керри в Женеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մինչև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումն առանձին քննարկել են ղարաբաղյան հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի- Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ և Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի նախօրեին բանակցություններ են անցկացրել։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ նախարարները Վիեննայում հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Федерика Могерини - Sputnik Արմենիա
Մոգերինին հաստատել է Ղարաբաղի հարցով Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԱՄՆ պետքարտուղարը։

Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստը նախատեսված է Վիեննայում երեքշաբթի։

 

 

Լրահոս
0