Սարգսյան-Ալիև հանդիպումը սկսվել է

© Пресс-служба Президента Азербайджана / Անցնել մեդիապահոցВстреча президентов Азербайджана и Армении в Москве
Встреча президентов Азербайджана и Армении в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բանակցություններին մասնակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան Մարկ Էյրոն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Վիեննայում սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջին հանդիպումը:

Բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան Մարկ Էյրոն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննա է մեկնել, ինչպես կարծում են հայ քաղաքագետները, բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ 3 նախապայմանով:

Керри и Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. ԵԱՀԿ ՄԽ-ն հասցեական դիրքորոշումներով կնպաստի բանակցությունների վերսկսմանը
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ ժամանակն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն։ Եվ ավելացրել են՝ դա հնարավոր կլինի իրականացնել հաջորդ շաբաթ Վիեննայում, և հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում:

Հայտարարության հաջորդ օրը ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այդ օրերին կայցելի Վիեննա, որտեղ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

 

 

Լրահոս
0