Լևոն Աղասյանը աթլետիկայի միջազգային մրցաշարի հաղթող է դարձել

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցЛегкая атлетика. Чемпионат России в помещении. Третий день
Легкая атлетика. Чемпионат России в помещении. Третий день - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի հավաքականի անդամները Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն Ալբանիայում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավեց առաջին հորիզոնականը, սակայն չկարողացավ Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Աթենքում կայացած մրցաշարի եռացատկորդ Աղասյանը ցատկեց 16մ 16սմ և 7 մասնակիցների շարքում գրավեց առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել 16 մ 85 սմ էր:

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկում գրանցեց 6 մ 33 սմ: Այստեղ օլիմպիական վարկանիշային նորմատիվ էր 6մ 70 սմ-ն:

Հավաքականի անդամները Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն արդեն մայիսի 21-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարում:

 

 

Լրահոս
0