Սարգսյան-Ալիև հանդիպմանը համաձայնություն է եղել բանակցային գործընթացի վերսկսման մասին

© Photo : David Hakobyan / Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева при участии сопредседателей Минской группы ОБСЕ по урегулированию нагорно-карабахского конфликта — главы МИД РФ и Франции Сергей Лавров и Жан-Марк Эйро и госсекретарь США Джон Керри.
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева при участии сопредседателей Минской группы ОБСЕ по урегулированию нагорно-карабахского конфликта — главы МИД РФ и Франции Сергей Лавров и Жан-Марк Эйро и госсекретарь США Джон Керри. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ:

Керри и Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. ԵԱՀԿ ՄԽ-ն հասցեական դիրքորոշումներով կնպաստի բանակցությունների վերսկսմանը
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 

Լրահոս
0