00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. «Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզն ընդունեցին Երևանի առաջարկը»

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարգսյան–Ալիև հանդիպման ժամանակ պաշտոնական Բաքվի առաջարկներից որևէ մեկը չի ընդունվել։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները, հայտնեց Էդուարդ Շարմազանովը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել։

«Հանրապետության նախագահը ապրիլին նշեց, որ 1994 —1995թթ.-ի զինադադարը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա մենք պետք է շարունակենք բանակցությունները։ Այսինքն` նոր զինադադարի պայմանագրի կնքումն անթույլատրելի է, որովհետև կա 1994թ.-ին կնքված պայմանագիրը: Միասնական հայտարարության մեջ հստակ արձանագրվեց, որ 1994թ.-ի զինադադարը գործում է, և միակ փաստաթուղթն է, այսինքն` հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Երբ Լավրովը, Քերին և Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում են, հայտարարություն են տարածում, որ գործում է այդ զինադադարը, դա գործում է անուղղակիորեն»,- ասաց Շարմազանովը։

Փոխխոսնակի խոսքով` այդ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, և առանց ԼՂՀ-ի՝ որևէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը, և 1994թ.-ի զինադադարի տրամաբանությունը պետք է շարունակվի: Ադրբեջանը տանուլ տվեց, որովհետև նրա նպատակն էր չեղյալ հայտարարել 1994թ.-ի զինադադարը:

«Տարիներ շարունակ հայկական կողմերը` թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն նշել են, որ մենք միայն կողմ ենք շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղադրմանը, ինչը կնպաստի վստահության ամրապնդմանը: Ադրբեջանը դեմ էր։ Նրանք ասում էին` հողերից դուրս եկեք, և մենք կտեղադրենք։ Տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանն իր նպատակին չհասավ»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Ադրբեջանի նպատակն էր զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ պարտադրել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից, սակայն Ադրբեջանի նպատակը չիրականացավ։

«Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ընդունվեցին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները»,- նշեց Շարմազանովը:

 

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0