00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոկվել է «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի մի հատվածը

© Sputnik / Marine AvanesyanРазбитый памятник
Разбитый памятник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուշարձանի կողոպտումը սկսվել էր ավելի քան տասը տարի առաջ, անգամ քրեական գործ էր հարուցվել իրավախախտների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik, Մարինե Ավանեսյան. Բնակլիմայական պայմանների` ուժեղ քամու և կարկուտի հետևանքով վնասվել է Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Ճանապարհաշինարարներին» հուշարձանի վերևի` դեռևս կանգուն մնացած հատվածը:

Հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է, այն կառուցվել է 1978թ.-ին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները երեքշաբթի առավոտյան կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ հուշարձանն ամբողջովին շրջվել և կախվել է, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է պոկվել ու ցած ընկնել: Հուշարձանի ներքևի հատվածից էլ 3 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ մի կտոր պոկվել ու ընկել է գետնին:

Հուշարձանի վնասված հատվածը ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուները և ՀՀ Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հեռացրել են` տեղափոխելով Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք:

© Sputnik / Marine Avanesyan «Ճանապարհաշինարարներին» հուշարձանը
Разбитый памятник Лента бесконечности Давида Беджаняна - Sputnik Արմենիա
«Ճանապարհաշինարարներին» հուշարձանը

Նշենք, որ հուշարձանի կողոպտումը սկսվել էր դեռևս 2007թ.ից: 2009-ին ոստիկանությունը հայտնաբերել էր երեք իրավախախտների, քրեական գործ էր հարուցվել, սակայն, վնասը չփոխհատուցվեց, հուշարձանը չվերականգնվեց:

Հուշարձանի նկատմամբ իրավախախտում էր արձանագրվել նաև 2012 և 2013 թվականներին: Այն հերթական «փորձությանն» էր ենթարկվել 2015 թ. հուլիսի 12-ին. ուժգին քամուց պոկվել էր տարիներ շարունակ բազմակի կողոպուտներից խարխլված հուշարձանի ստորին հատվածը: Չարենցավանի քաղաքապետի համաձայնությամբ` պոկված հատվածը ՊՈԱԿ-ի աշխատակիցների վերահսկողությամբ տեղափոխվել էր Չարենցավանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տարածք` ժամանակավոր պահպանության, որտեղ և պահվում է մինչ օրս:

 

Լրահոս
0