«Աշխարհի փրկչին» դուրս են բերել Երևանի հրապարակի շատրվանների միջից

© Sputnik / Ани ЛипаритянЖенщина забралась в фонтан на площади Республики
Женщина забралась в фонтан на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի և ոստիկանների հետ համատեղ շատրվանների ավազանից դուրս են բերել կնոջը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 17-ի կեսօրին Երևանի Հանրապետության հրապարակում մի կին մտել էր շատրվանների տակ և հրաժարվում էր դուրս գալ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատի անդամները փորձում էին դուրս հանել կնոջը, որը վիրավորական բառեր էր բացականչում և հայհոյում:

Женщина забралась в фонтан на площади Республики - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակում կինը մտել է ջրավազանն ու դուրս չի գալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արմինե անունով 55-ամյա կինն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ` հայ: Հրապարակում հավաքված անցորդները կարծիք էին հայտնում, որ կինը Եհովայի վկա է:

Կինը վերջում սկսեց բացականչել, որ «հին աշխարհը պետք է կորչի և իր օգնությամբ կառուցվի նորը»:

Փրկարարները կնոջը տեղափոխել են հոգեբուժարան:

 

 

Լրահոս
0