Հայ քաղաքագետն ադրբեջանցի գործընկերներին կոչ արեց համատեղել ջանքերը` հանուն խաղաղության

© Sputnik / Asatur YesayantsВидеомост между армянскими и азербайджанскими политологами Степаном Григоряном, Александром Искандаряном, Арзу Абдуллаевым и Шахином Рза
Видеомост между армянскими и азербайджанскими политологами Степаном Григоряном, Александром Искандаряном,  Арзу Абдуллаевым и Шахином Рза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստեփան Գրիգորյանի` միմյանց որոշակի դրական ազդակներ ուղարկելու առաջարկին ադրբեջանցի գործիչները որևէ կերպ չարձագանքեցին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայ և ադրբեջանցի քաղաքագետները մայիսի 17-ին հեռակապի միջոցով միասին քննարկեցին երկու երկրների նախագահների` նախօրեին տեղի ունեցած հանդիպման հնարավոր արդյունքները և կարծիք հայտնեցին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հնարավորության մասին։

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան, IWPR-ի թղթակից Շահին Ռզաևը հույս հայտնեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպումն առաջընթաց է կարգավորման գործընթացում։

Իսկ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` բանակցային գործընթացում որևէ առաջընթացի համար առաջին հերթին պետք է լուծել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցը։

© Sputnik / Asatur YesayantsՍտեփան Գրիգորյան
Степан Григорян - Sputnik Արմենիա
Ստեփան Գրիգորյան

«Եթե պետք է բանակցություներն ընթանան ու զուգահեռ մարդիկ սպանվեն, ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող է լինել։ Այ, ասում ենք` գիշերը բանակցություններ են ընթացել։ Մենք ասում ենք շատ լավ է, որ բանակցել են, բայց գիշերը սպանել են մեր զինվորին»,- ասաց քաղաքագետը։

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Նիջաթ Ռզաևն էլ հիշեցրեց Մաքիավելիի խոսքերը. «Քաղաքական գործիչը պետք է համադրի իր մեջ աղվեսի և առյուծի հատկանիշները» և հավելեց «Այն գործիչը, ով կկարողանա համատեղել այս հատկանիշները և առավել մեծ քաղաքական կամք դրսևորել, նրա հետևից էլ կգնա ժողովուրդը, և նրա օգտին էլ կլուծվի խնդիրը։ Իսկ անվերջ բանակցությունների փուլն, ինչպես ասում են, մենք արդեն անցել ենք»։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզն ընդունեցին Երևանի առաջարկը»

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այսօրվա հեռակա հանդիպման փորձով Ստեփան Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերներին առաջարկեց միավորել ջանքերը` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։

«Իհարկե, բացի մեր ու մեր երկրների ղեկավարների ցանկությունից` կարգավորման գործընթացի վրա ազդում են նաև շատ ու շատ այլ, այդ թվում`արտաքին գործոններ։ Բայց մեր դերը պետք է կայանա միմյանց որոշակի դրական ազդակները, եթե դրանք, իհարկե, կան, օրինակ` համատեղ հայտարարություն անել կամ մեկ այլ բան։ Դա կարող էր կես տոկոսով բարելավել վիճակը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Նրա առաջարկին, սակայն, ադրբեջանցի գործընկերները որևէ կերպ չարձագանքեցին։

 

 

Լրահոս
0