00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհ ներդրողները հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով

© Sputnik / Ani LiparityanЗаместитель министра развития Польши Радослав Домагальски-Ламбедзки и заместитель министра экономики Армении Гарегин Мелконян
Заместитель министра развития Польши Радослав Домагальски-Ламбедзки и заместитель министра экономики Армении Гарегин Мелконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում բացվել է հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերի միջկառավարական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Լեհ գործարարներին հետաքրքրել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, երեքշաբթի լրագրողներին ասաց Լեհաստանի զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լամբեձկին նիստից առաջ: Նա նշեց, որ Հայաստանում շատ բարենպաստ ներդրումային մթնոլորտ է, ինչպես նաև գոյություն ունի հատուկ ստեղծված դաշտ արտասահմանյան ներդրումների համար:

«Ես կարծում եմ, որ այս պարագայում պետք է դրական մտածել և ներդրումների ծավալների ավելացման հույս ունենալ: Նաև հուսով ենք, որ հայկական բիզնեսը կսկսի գործել Լեհաստանում», — նշեց Դոմագալսկի- Լամբեձկին:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր հերթին նշեց, որ սա միջոցառումների այն ձևաչափն է, որը թույլ է տալիս հայ-լեհական հարաբերությունների շրջանակում բոլոր ոլորտներում քննարկել տարբեր համագործակցության ծրագրեր:

чип компьютер микросхема технологии - Sputnik Արմենիա
ՏՏ ձեռնարկությունները կօգնեն Զինված ուժերին

«Շատ կարևոր է ներգրավել մասնավոր հատվածին քննարկման գործընթացում: Նաև հույս ունենք, որ նաև մասնավոր հատվածի հետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Այսօր մենք արդեն ունենք բիզնես-ծրագրերի հաստատում, մասնավորապես, տուրիզմի, էներգետիկայի, տեխնոլոգիական փոխադրումների, գյուղատնտեսության: Մենք նաև նախատեսում ենք փոխանակել արտակարգ իրավիճակների ոլորտում ունեցած փորձը», — նշեց Մելքոնյանը:

Փոխնախարարն ավելացրեց, որ քննարկումների շրջանակում լեհ գործարարներին կներկայացվի հայկական օրենսդրությունը, տնտեսական վիճակին վերաբերող տվյալները և շուկայի առկա իրավիճակը:

«Արդեն այսօր Լեհաստանից Հայաստան ժամանած գործարարների շարքում կան ներդրումներով հետաքրքրվող անձինք: Հայ-լեհական արդյունավետ գործարար համագործակցության շրջանակում հնարավոր է նաև նոր աշխատատեղերի ստեղծում», — ասաց Մելքոնյանը:

Նա նաև ավելացրեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի ազդել Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառության վրա, որը տարեկան շուրջ 50 մլն դոլար է կազմում:

Защита персональных данных - Sputnik Արմենիա
ՏՏ–ընկերությունները կմիավորվեն կիբեռհարձակումների դեմ պայքարելու համար
«Վերջին տարիների ընթացքում մենք դեպի Լեհաստան հայկական արտադրանքի արտահանման աճ արձանագրեցինք, մասնավորապես` ալյումինե փայլաթիթեղի: Լեհ ներկրողները ԵՏՄ անդամ երկրների հետ հավասար գրեթե նույն իրավունքներն են ունենալու: Լեհական կապիտալով Հայաստանում ստեղծված արտադրանքը կարող է արտահանվել ԵՏՄ անդամ երկրներ զրոյական հարկերի գանձմամբ, առանց մաքսային ձևակերպումների, առանց ծագման սերտիֆիկատների», — ասաց նա:

Մելքոնյանն ավելացրեց, որ բացի այս` Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Լեհաստանի և Իրանի միջև:

Երևանում ընթանում է հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը։

 

 

Լրահոս
0