00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանուշ Հակոբյան. Յուրաքանչյուր հայ պետք է ոտք դնի հայկական հողի վրա

© Sputnik / Asatur YesayantsГрануш Акопян на "Арт-экспо 2016"
Грануш Акопян на Арт-экспо 2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանում բացվել է երկրորդ «Արվեստ էքսպո-2016» միջազգային ցուցահանդեսը

Նման նախագծերի կարևորության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մեջ դրանց դերի մասին պատմել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Զրուցել է Լաուրա Սարգսյանը:

- Ի՞նչ ազդեցություն են ունենում նման նախագծերը Հայաստան-Սփյուռք կապի համար։

— Տարեցտարի Հայաստանի և սփյուռքի կապն ամրապնդվում է: Արտերկրում բնակվող 7-8 մլն հայերի մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան` սկսած ինժեներներից մինչև արվեստագետներ: Մենք աշխատանքներ տարանք տարբեր ուղղվածության մասնագիտական հարթակներ ստեղծելու համար, որպեսզի հայ մասնագետները երկրի ներսում և երկրից դուրս կարողանան փոխգործակցության շնորհիվ Հայաստանի համար որոշակի ծրագրեր ստեղծել: Եթե խոսենք այս ցուցահանդեսի մասին, ապա ասեմ, որ մենք շատ հայրենակիցներ ունենք, ովքեր աշխատում են աշխարհի տարբեր ծայրերում:

Նման նախագծերը նրանց առջև հնարավորություններ են բացում. նրանք տուն են վերադառնում և իրենց աշխատանքները ներկայացնում պատմական Հայրենիքում` տեղի նկարիչների հետ միասին: Պարզ է, որ Հայաստանում ստեղծագործ մարդն իր մոտեցումն ու տեխնիկայի վարպետությունն ունի, իսկ նա, ով արտերկրում է ստեղծագործում, տարբերվում է նրանից: Անկախ միևնույն ազգին պատկանելուց` մշակույթը, որտեղ ապրում է մարդը, ներգործում է նրա և նրա ստեղծագործությունների վրա:

Նման ցուցահանդեսները թույլ են տալիս ամպրապնդել սփյուռքի և մեր երկրի կապը: Ինձ թվում է, որ տարիներ առաջ սփյուռքի մասին քիչ էր խոսվում, իսկ այսօր այն դարձել է մեր կենսագործունեության անբաժանելի մասը: Այսօր չգիտեմ մի ուղղություն, որտեղ ներկայացված չլինեն սփյուռքը կամ սփյուռքահայը: Սփյուռքը միավորվել է Հայաստանի շուրջ և ակտիվ գործում է տարբեր հայկական հարցերում, լինի դա Հայոց ցեղասպանությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կամ սիրիահայերի հարցը:

© Sputnik / Asatur Yesayants«Արվեստ էքսպո-2016» միջազգային ցուցահանդես
Арт-экспо 2016 - Sputnik Արմենիա
«Արվեստ էքսպո-2016» միջազգային ցուցահանդես

- Ինչպիսի՞ն է իրավիճակը` կապված ազգային ինքնության հետ:

— Այդ հարցում մենք խնդիրներ ունենք: Մեր հայրենակիցներն արտերկրում ստիպված են սովորել այն երկրի լեզուն, որտեղ ապրում են, որպեսզի դառնան այդ երկրի լիիրավ անդամ: Մի կողմից` մենք խրախուսում ենք դա, մյուս կողմից` կոչ անում, որպեսզի չմոռանան իրենց արմատները և նպաստեն հայության պահպանմանը: Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր հայ ցանկություն ունենա Հայաստան գալ: Յուրաքանչյուր հայ պետք է լինի հայկական հողի վրա, պետք է հիանա Արարատի տեսարանով, ծունկ չոքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի առջև, հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մոմ վառի Էջմիածնում, ձեռքերը թրջի Սևանա լճում: Յուրաքանչյուր հայի համար իր հողը, մշակույթը, ընտանիքն ու հավատքը պետք է ամենակարևորը լինեն:

День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Սիրիահայ ներգաղթյալ. «Այս երկրի ապագան երիտասարդներն են»
- Այդ ուղղությամբ ի±նչ նախագծեր է իրականացնում սփյուռքի նախարարությունը:

— Մեր բոլոր ծրագրերն ուղղված են երիտասարդներին, հայապահպանությանը: Մի ժամանակ մեր «Արի տուն» ծրագիրն այնպես էին քննադատում, որ ինձ մոտ հարց առաջացավ, թե արդյոք մենք ճի՞շտ ուղու վրա ենք: Բայց չէ՞ որ այդ ծրագրի շնորհիվ 7000 ընտանիք մեզ վստահեց և իրենց երեխաներին Հայաստան ուղարկեց, 7000 ընտանիք Հայաստանում իրենց դռները բացեց նրանց առջև և այդ երեխաներին ընդունեց որպես իրենցը: Հետևաբար, մենք կարողացանք կապ ստեղծել 14000 ընտանիքի միջև:

Այս տարի մենք անցկացնում ենք համահայկական «Իմ Հայաստան» փառատոնը (անցկացվելու է հուլիսի 20-ից սեպտեմբերի 26-ը), որը նույնպես կնպաստի Հայաստանի և սփյուռքի կապերին:

- Ինչպե՞ս է սփյուռքի նախարարությունն օժանդակում հարևան Վրաստանի համայնքի խնդիրների կարգավորմանը:

— Մենք ակտիվորեն աշխատում ենք վիրահայերի հետ: Անցյալ տարի ֆինանսավորեցինք Վրաստանի մշակութային կենտրոնի ծրագրերը, նախարարության աջակցությամբ Բաթումում բացվեց հայտնի թբիլիսահայ բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի անվան մշակութա-լուսավորչական կենտրոնը: Մենք ակտիվ աշխատում ենք վիրահայերի հետ և ակտիվ կապեր ունենք երիտասարդների, տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչների և եկեղեցիների հետ:

 

 

 

Լրահոս
0