Շարմազանով. «Հեռու՛ մնացեք Մանվել Գրիգորյանից»

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԿՄ վարչության նախագահին վարկաբեկելու ցանկացած փորձ Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում, կարծում է ԱԺ փոխխոսնակը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է հեռու մնալ «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մասին չճշտված և վարկաբեկող նյութերի հրապարակումից` մեկնաբանելով Մարտական խաչի շքանշանի ասպետ Վահան Բադասյանի հայտարարությունը:

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը չի հայհոյել, հորդորել ու սաստել է

«Մանվելի Գրիգորյանը Արցախի հերոս է, Արցախի հաղթանակը կրողներից մեկն է: Մանվել Գրիգորյանի և նրա նման հերոսների շնորհիվ այսօր ունենք ազատագրված Արցախ: Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցեխ շպրտելը, սև PR-ով զբաղվելը բխում է բացառապես Ադրբեջանի և թուրքերի շահերից: Նման քայլի գնալը նշանակում է ջուր լցնել Ալիևի և Ադրբեջանի ջրաղացին», — ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ Մանվել Գրիգորյանն Արցախում կռվել է իր 12-13 տարեկան որդու հետ:

«Եվ հիմա 2016-ին նստել ու ասել՝ 92-ին այսպես է եղել, 93-ին այնպես է եղել, տարբեր հակասություններ են եղել, եթե մենք այդպես գնանք, պետք է Նժդեհի ու Անդրանիկի կռվի մասին խոսենք, Ռուբեն Տեր-Մինասյանի ու Նժդեհի մասին, Դրոյի ու Անդրանիկի տարաձայնությունների մասին, մենք ո՞ւր կհասնենք, ժողովո՛ւրդ: Մենք պետք է Առաջին հանրապետության սխալներից դասեր քաղենք: Ուրեմն իմ կոչն է՝ Մանվել Գրիգորյանից հեռու՛ մնացեք»,- ասաց Շարմազանովը:

 

 

 

Լրահոս
0