00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան էլ Թուրքիան կատաղի, Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

© Adam BERRY / AFPБундестаг. Германия
Бундестаг. Германия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում թուրքագետ Հակոբ Չաքրյանը խոսել է այն մասին, թե որքան է բանաձևի ընդունման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի-Sputnik. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Բունեդսթագում քննակվել է դեռևս 2015 թվականի ապրիլի 24-ին, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն էլ 1915 թվականի դեպքերն անվանել է «ցեղասպանություն»: Սակայն բանաձևի քննակումը հետաձգվեց անորոշ ժամանակով, և 2016 թվականի փետրվարի 25-ին այս թեմայով ծայր առած բուռն քննարկումները նույնպես քվեարկության չհասան: Կանաչների կուսակցության ներկայացուցիչների՝ իրար հակասող գնահատականներից հետո որոշվեց բանաձևը հետ կանչել ու լրացուցիչ մշակել: Բանաձևի հաջորդ քվեարկությունը նախատեսված է հունիսի 2-ին:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. «Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը»

«Առաջին բանաձևը, որ նախորդ տարի ներկայացված էր, բովանդակալից չէր, այնտեղ ցեղասպանություն բառն էլ կարծեմ չէր օգտագործվում, պարզապես 15 թվականի ահավոր ջարդերի մասին էր խոսվում: Այս բանաձևը, որ Կանաչների միության նախաձեռնությամբ է իրականացվում, նշվում է վայրը, թե որտեղ է կատարվել, թե որքան մարդ է զոհվել, ինչ դաժանությամբ են կատարվել սպանությունները»»,-ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետը կարծում է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կընդունվի, որքան էլ Թուրքիան կատաղի և փորձի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմի միջոցով տապալել այն:

«Ինչու՞ եմ վստահ, որովհետև Մերկելը Էրդողանին տեղի տալու համար Գերմանիայում քննադատությունների, հարձակումների թիրախ էր դարձել՝ սիրիացի փախստականների, թուրքերին առանց վիզային ռեժիմ ընձեռելու հնարավորության հետ կապված: Եթե այս անգամ էլ տեղի տա Էրդողանի ճնշումներին, կարծում եմ` նա ժողովրդականությունը կկորցնի, որովհետև Էրդողանը Գերմանիայի հասցեին բազմաթիվ անգամ ամենասանձարձակ արտահայտություններն է օգտագործել, որոնք ավելի քան հակասում են դիվանագիտական նորմերին»,-ասաց թուրքագետը:

Նրա խոսքով՝ բանաձևի ընդունման հաջորդ երաշխիքն այն է, որ Կանաչների միությունից բացի, այլ կուսակցություններ ևս աջակցում են նախաձեռնությանը:

«Գերմանիան Եվրամիության առաջնակարգ երկրներից է, հետևաբար, երբ Եվրամիությունը ցեղասպանության հարցում ընդհանուր դիրքորոշում մշակի, Գերմանիան դրան կնպաստի»,-ասաց նա:

Չաքրյանի խոսքով՝ այսօր բազմաթիվ երկրներ կան, որոնց մշակած բանաձևերում հստակ չի նշվում այն վայրը, թե որտեղ է տեղի է Հայոց ցեղասպանությունը: Դրա իրական պատճառն այն է, որ խուսափում են թուրքական արձագանքից:

Города мира. Стамбул - Sputnik Արմենիա
Թուրքիան կարողանում է նույնիսկ Գերմանիայի վրա ճնշում գործադրել

«Թերևս սա է պատճառը, որ շատ երկրներ վերաճանաչել են իրենց ընդունած բանաձևը, օրինակ՝ Արգենտինան մի քանի անգամ է վերաճանաչել. ընդունել էր անբովանդակ մի բանաձև, հետո այն դարձրեց ավելի բովանդակալից»,-ասաց Չաքրյանը:

Թուրքագետը վստահեցրեց, որ Էրդողանի վարած քաղաքականությունն ինքն իրեն սպառել է: Պատահական չէ, որ նախագահ դառնալուց ի վեր նա պաշտոնական այցով ոչ մի կարևոր երկիր չի մեկնել: 3 տարվա ընթացքում պաշտոնական այցով եղել է միայն Քաթարում ու Սաուդյան Արաբիայում:

 

 

Լրահոս
0