ՀՀ վարչապետ. «Հայտարարում եմ՝ ցանկացած գործարար կարող է ապրանք ներկրել»

© Пресс-служба Правительства РАПремьер-министр РА Овик Абраамян
Премьер-министр РА Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ Հայաստանում հեղուկ վառելիքի ներկրմամբ զբաղվելու հարցում սահմանափակումներ չկան

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի- Sputnik. Հայաստանում ցանկացած գործարար կարող է զբաղվել ցանկացած ապրանքի ներկրմամբ առանց արհեստական արգելքների, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Շատ են խոսում, որ հեղուկ վառելիքի, շաքարավազի, տարբեր ապրանքների ներկրման հարցում մենատիրություն կա: Հիմա ես հայտարարում եմ, որ ցանկացած գործարար կարող է ներկրել այն, ինչ ուզում է: Թող բոլորը զբաղվեն գործարարությամբ, այդ ճանապարհին ոչ մի արհեստական խոչընդոտ չի լինի»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, հեղուկ վառելիքի ներկրման հարցում ԵՏՄ-ն կանոնակարգ է ընդունել: Ներկրման միակ պայմանն այդ կանոնակարգի չափանիշներին համապատասխանելն է:

Համապատասխան մարմիններն անհրաժեշտ հանձնարարականներ են ստացել, իսկ Հովիկ Աբրահամյանն անձամբ հետևում է դրանց կատարմանը:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենատիրություն չկա»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ բոլորի համար կլինեն հավասար պայմաններ, հավասար հարկեր, բոլորը պետք է գործեն մեկ հարկային դաշտում:

Նա անդրադարձավ նաև կառավարության վերջին նիստի ընթացքում մենատիրության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին իր հայտարարությանը, ինչպես նաև պետական վարչակազմում ծախսերի կրճատմանը:

«Չնայած նրան, որ կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք չեն հավատում դրան, մենք փորձում ենք նրանց համոզել: Մենք ոչ մեկին մենատիրության օրինական իրավունք չենք տվել»,- ասաց Աբրահամյանը:

Վարչապետը նշեց, որ հետևողական կլինի, որ ոչ մի կառույց, լիազոր մարմին ինչ-որ մեկի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք չկիրառի: Նա հավելեց, որ տնտեսական մենատիրությունների ձևավորման դեպքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ակտիվանա և լուծի գերիշխող դիրքի չարաշահման հարցը:

 

 

Լրահոս
0