Օհանյան. Կամավորներն օգտվում են զինծառայողների պաշտպանության բոլոր արտոնություններից

© Sputnik / Асатур ЕсаянцВоенно-спортивный сбор “Наследники Победы” в Армении, Министр обороны Армении Сейран Оганян
Военно-спортивный сбор “Наследники Победы” в Армении, Министр обороны Армении Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանից մեկնած կամավորների հարցը քննարկվում է իրավական հարթությունում, ասաց ՀՀ պաշտպանության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Այն կամավորները, որոնք մարտական գործողությունների ժամանակ զոհվել են կամ վիրավորվել, համապատասխան որոշման համաձայն՝ օգտվում են զինծառայողների պաշտպանության՝ այսօր գոյություն ունեցող բոլոր օրինական արտոնություններից, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այժմ դիրքերում գտնվող կամավորների ծառայությունը և աջակցությունը բանակին կամավոր իրավունքի շրջանակներում է: Նրանք այնտեղ կամավոր են ընդգրկված ու ցանկության դեպքում կարող են հետ վերադառնալ: Այս պարագայում բանակի ղեկավարությունը, պաշտպանության բանակի հետ համագործակցության և փոխադարձ օգնության շրջանակներում, համապատասխան քայլեր ենք ձեռնարկում իրավիճակին համարժեք որոշումներ ընդունելու համար»,- նշեց նա։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի այն դիտարկմանը, թե կամավորների ծառայության ընթացքում կարող են լինել նաև ոչ կանոնադրական միջադեպեր, Օհանյանը պատասխանեց.

«Փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ հանցագործությունները, տարբեր տեսակի խախտումները քիչ են լինում: Մենք համապատասխան քննարկումներ կատարել ենք, նաեւ այսօր ուսումնասիրում ենք, որպեսզի քննարկենք ընդհանուր ռեզերվում գտնվող զորահավաքային ռեսուրսի համար կամավորական ծառայողի, կամավորական ստորաբաժանումների առկայության հարցեր: Այսինքն, այդ խնդիրները եւս ուսումնասիրման առարկա են»:

Ինչ վերաբերում է Հայաստանյան հատվածի կամավորականներին, ապա, Օհանյանի խոսքով, հարցը նաև իրավական ոլորտում է քննարկվում:

Նախարարը նշեց, որ կան խնդիրներ, որոնք առանձին լուծում են պահանջում, և կան խնդիրներ, որոնք, զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով, հրապարակային չեն:

 

 

Լրահոս
0