ԶԼՄ. Egyptair-ի ինքնաթիռում Եգիպտոսի, Ֆրանսիայի, Բրիտանիայի քաղաքացիներ են եղել

© Shai BarzilayСамолет
Самолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաթիռն անհետացել է ռադարներից, երբ արդեն եղել է Եգիպտոսի օդային տարածքում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Egyptair ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ են եղել, հաղորդում է SkyNews Arabia-ն:

Вид из самолета - Sputnik Արմենիա
Ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից

Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել է հինգշաբթի առավոտյան: MS804 օդանավում 66 հոգի է եղել: Ինքնաթիռը Շառլ դե Գոլ օդանավակայանից մեկնել է Փարիզի ժամանակով 23:09-ին և պետք է Կահիրե ժամաներ տեղի ժամանակով 3:05-ին: Սակայն Կահիրեի ժամանակով 2:45-ին անհետացել է ռադարներից, երբ արդեն գտնվելիս է եղել Եգիպտոսի օդային տարածքում՝ Միջերկրական ծովի վրա: Եգիպտոսի և Հունաստանի ավիացիաները որոնողական աշխատանքներ են իրականացնում:

 

 

Լրահոս
0