Սպանություն Ալավերդիում. 41-ամյա տղամարդը մահացել է

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր՝ մայիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, որը հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել են Երևան:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի: Պարզվել է, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ:

 

 

Լրահոս
0