Կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկան

© Личная страница в ФБ / Тигран Балаян
Тигран Балаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը հայտնում է, որ EgyptAir ավիաընկերության՝ Միջերկրական ծովում անհետացած ուղևորատար օդանավում եղել է 30 եգիտատոսցի և 15 ֆրանսիացի, երկու իրանցի և Բրիտանիայի, Բելգիայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի, Պորտուգալիայի, Ալժիրի և Կանադայի մեկական քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Նախնական տվյալով` Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել է հինգշաբթի առավոտյան: MS804 օդանավում 66 հոգի է եղել: Ինքնաթիռը Շառլ դե Գոլ օդանավակայանից մեկնել է Փարիզի ժամանակով 23:09-ին և պետք է Կահիրե ժամաներ տեղի ժամանակով 3:05-ին: Սակայն Կահիրեի ժամանակով 2:45-ին անհետացել է ռադարներից, երբ արդեն գտնվելիս է եղել Եգիպտոսի օդային տարածքում՝ Միջերկրական ծովի վրա:

 


Լրահոս
0