ԼՂ-ում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել

© Sputnik / Arpi BeglaryanШуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах
Шуши, каньон Дждр-Дуз. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի-Sputnik. Մայիսի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել, հայտնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդման` դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Մարտակերտի արևելյան ուղղությամբ:

Флаги ОБСЕ - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

 

Լրահոս
0